>

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ ընդդիմության այն պնդումներին, թե Վազգեն Մանուկյանը վարչապետի չեզոք թեկնածու է:




Քոչարյանի զոհերը

«Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն ինչպես էր բնորոշում Վազգեն Մանուկյանին և ինչո՞ւ էր այդպես բնորոշում: Վազգեն Մանուկյանը երբեք չեզոք չի եղել: Նա միշտ սպասել ա մի իրավիճակի, որպեսզի իր չբավարարված ամբիցիաներն ինչ-որ ձև կարողանա բավարարել:




1996-ից հետո ինքն անընդհատ մտածել ա՝ ոնց անի, որ գոնե տասը րոպեով դառնա Հանրապետության վարչապետի պաշտոնակատար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է նա:


Քոչարյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի հետևում են17 կուսակցությունների առաջնորդները, ուստի նա չի կարող չեզոք լինել.


«Հետևում խաղացողներ շատ կան: Առնվազն Ռոբերտ Քոչարյանն այնտեղ է: Վազգեն Մանուկյանը հիմա համաձայնել է 1 տարի չեզոքի կերպարով լինել և իշխանության բերել Քոչարյանին և նրա կոմպանիային»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение «Վազգեն Մանուկյանն իշխանության կբերի Ռոբերտ Քոչարյանին և նրա կոմպանիային». Անդրանիկ Քոչարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->