>

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված վիճակը: Դեկտեմբերի 8-ին Արմեն Սարգսյանը հանդիպել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, դարձյալ ներքին իրավիճակը քննարկելու նպատակով: Այդ հանդիպմանը նախորդել էր դեկտեմբերի 7-ի երեկոյան հանրայնացված մի ձայնագրություն,




Քոչարյանի զոհերը

որտեղ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն համոզում է Սերժ Սարգսյանին Ալիևին հանձնել 7 շրջաններ, ինչի դիմաց Ալիևը պատրաստ է վճարել 5 միլիարդ դոլար: Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը կվճարի Ալիևին 6 միլիարդ, եթե նա հրաժարվի այդ 7 շրջաններից: Սարգսյանը նաև ասում է, որ այդ շրջանները չի կարող հանձնել, քանի որ դրանց համար զոհվել է 5 հազար զինվոր:




Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքելով ձայնագրության հանրայնացմանը նշեց, որ դա 2016 թվականի հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ նախագահների փակ նիստից է, ընդունում են ձայնագրության տարածումը որպես փաստ, բայց չեն մեկնաբանում փակ նիստը: Սարգսյանի գրասենյակը միաժամանակ հարց էր տվել, թե ինչպես է ձայնագրությունը հանրայնացվել: Այդ հարցի պատասխանը թերևս պետք է փնտրել մարդկանց շրջանակում, ովքեր կարող էին տնօրինել ձայնագրությունը:


Իսկ շրջանակը առնվազն գծվում է նիստին մասնակից երկրների ղեկավարություններով, ոչ միայն լոկ Հայաստանի որևէ պաշտոնյայի շրջանակով: Հետաքրքիր էր, որ ձայնագրությունը հանրայնացվել էր փաստորեն թե վարչապետի հրաժարականի վերջնագրից առաջ, որ ներկայացրել էր 17-ի ձևաչափը, թե փաստորեն Սերժ Սարգսյանի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից առաջ: Այդ իմաստով բնականաբար հարց էր առաջանում, թե արդյո՞ք նախագահ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել նախկին մյուս երկու նախագահներին էլ: Եվ ահա, նախագահի գրասենյակը հայտնում է Ռոբերտ Քոչարյանի հետ նրա հանդիպման մասին:

Մեծ հավանականությամբ հերթի մեջ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումն է: Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը վարչապետի հրաժարականի կողմնակից է, նա դեռևս 17-ի միասնական թեկնածուի հրապարակումից օրեր առաջ արել է հրաժարականի անհրաժեշտության և ժամանակավոր կառավարության ձևավորման մասին հայտարարություն:


Հետո նա մասնավոր այց կատարեց Մոսկվա, հանդիպելով տեղի հայկական շրջանակներին: Հայաստանյան մամուլի գնահատմամբ այցը եղել է անհաջող, թեև հայկական մամուլի ընդհանրապես, և այս օրերիս մասնավորապես որևէ տեղեկություն դժվար է գնահատել միարժեք կամ միաչափ: Այժմ Արմեն Սարգսյանը սկսել է հանդիպումներ նախկին նախագահների հետ և այդ իմաստով առաջանում է այսպես ասած կալիբրից բխող հարց՝ արդյո՞ք Սարգսյանը սկսել է ինչ որ ջանքի եզրափակիչ փուլ:

Այդ ֆոնին հատկանշական է նախօրեին վարչապետ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ-ում, որ պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ երկխոսության, եթե այդ ուժը չի խոսում սպառնալիքի լեզվով:

Բայց, գոնե առայժմ 17-ը շարունակում է Փաշինյանի հետ խոսել սպառնալիքի լեզվով, ինչը նշանակում է նրան ավելի շատ մղել ոչ թե հրաժարականի, այլ դիրքերի կարծրացման, ըստ այդմ Հայաստանն էլ ավելի մղել բախումնային հանգուցալուծման, կամ՝ արտաքին միջամտությամբ հանգուցալուծման:

Сообщение Հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ․Ինչ է սկսել նախագահ Արմեն Սարգսյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->