>

«Ես զգում էի իմ մայրական բնազդով, որ նրան շուտ եմ կորցնելու, նա էլ իր հերթին էր զգում, որ վաղ է հեռանալու կյանքից, ինքը ուզում էր ամեն ինչի հասնել, ես էլ փորձում էի անել անհնարինը նրա համար: Հավամաբար այս հանգամանքով էր պայմանավորված, որ Կարենը շատ շտապողական էր»,— այս մասին ԼՈՒՐԵՐ.com լրատվական պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ժամանակ նահш տшկված 19 տարեկան զինծառայող Կարեն Գրիգորյանի մայրը՝ Լալա Հախյանը:

Իր ծննդավայրում՝ Կապան քաղաքում, Կարենը եղել է շատ սիրված ու հարգված, նա յուրահատուկ տեղ է ունեցել նաև իր ընտանիքի մեջ.

«Մենք «չէ» բառը Կարենին երբեք չենք ասել, ինչ ուզել է, մեզ համար օրենք է եղել: Կարենին ամեն բան հեշտությամբ էր տրվում՝ առանց որևէ դժվարության»,- շեշտում է զինվորի մայրը: Կարենն իր ունակություններով հասցրել է փայլել տարբեր հարթակներում, նա երկար ժամանակ այցելել է դաշնամուրի դասերի, Ապա մեծ հաջողություններ է գրանցել կարատեում, որից ունի բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր: Կարատեում հաջողություններ գրանցելուց հետո, Կարենը սկսել է զբաղվել ֆուտբոլով, նա շատ էր սիրում ֆուտբոլը.




Քոչարյանի զոհերը




«Որդիս շատ նպատակներ և ծրագրեր ուներ, սակայն, ցա վոք, անի ծյալ պատ երազմը կիսատ թողեց նրա բոլոր նպատակները և երազանքները»,- ասաց Կարենի մայրը:

Ինչպես պատմում է մեր զրուցակիցը, Կարենը սրտի առիթմիա ուներ, ինչի պատճառով էլ նրա բանակ գնալը հետաձգվել էր մեկ տարով, բայց նրա համառ բնավորության պատճառով 2020թ.-ի օգոստոսի քսանչորսին զորակոչվեց բանակ.

«Ես չէի ցանկանում, որ Կարենը բանակ գնար, սակայն նա համառեց, կռվեց ինձ հետ, նեղացավ ու հաղթեց ինձ՝ զորակոչվելով բանակ: Ասում էի մի’ գնա, տղես, ասում էր՝ մա’մ, ես չեմ վախենում ո’չ բանակից, ո’չ կռ վից, ո’չ էլ մահիցս»,- պատմում է Լալա Հախյանը:


Մայր և որդի ընկերներ էին, այս կարծիքին է Լալա Հախայանը, ավելացնելով, որ տղան իր հետ կիսվում էր յուրաքանչյուր թեմայով, նրանք միասին ունենում էին հետաքրքիր քննարկումներ, որդին մայրիկին հաճախ էր անվանում «Ամենակարող մամա»:

Ինչպես մնացած զինծառայողները, Կարեն Գրիգորյանը նույնպես սեպտեմբերի քսանյոթին բարձրացավ դիրքեր՝ հայրենիքի պաշտպանության: Մեզ հետ զրույցի ընթացքում Կարենի մայրը վերհիշեց իրենց վերջին հեռախոսազրույցը, չմոռանալով նշել, որ Կարենը միշտ հույս էր տալիս իրեն ու ասում չվախենաս, չնայած՝ մարտերը դաժան են, սակայն գալու եմ, ես խոստացել եմ քեզ .


«Ասաց՝ մա’մ, բոլորին խփում ենք, առաջ ենք գնում, հաղթելու ենք, մա’մ: Սա մի այլ սարսափ ֆիլմ է, որը դու չես կարող, անգամ, պատկերացնել, սակայն մենք չենք վա խենում: Մեր երեխաները չպիտի կռ իվ տեսնեն, մա’մ, այս անգամ մենք պիտի տանենք մեր վերջնական հաղթանակը: Ձեզ լավ նայեք, մա’մ ջան: Վաղը այս ժամերին, կրկին կզանգեմ»,- պատմեց Լալա Հախյանը:

Մինչ Կարենի մայրը սպասում էր իր տղայի հերթական զանգին, տղան մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերթապահության ժամանակ արկի պայթյունից զո հվում է.

«Երբ տեսա, որ տղայիս զանգը ուշանում է առավոտյան զանգահարեցի բոլոր այն համարներին, որով ինքն էր միշտ զանգահարում, ինձ ասացին, որ չեն կարող այժմ խոսել: Խոսելու ժամանակ ես լսում էի կրա կոցի ձայներ, մտածեցի, որ հավանաբար հարմար չէ, հերթական մարտական առաջադրանք են իրականացնում: Սակայն վայրկյաններ հետո, հեռախոսահամարիս հաղորդագրություն եկավ, որտեղ գրված էր, որ ետ զանգահարի տղամարդկանցից որևէ մեկը:

Պարզվեց, որ որդիս էլ չկա: Զո հվեց՝ Աստվածաշունը գրպանի մեջ, իր իսկ ար յունով շաղաղված այն տվեցին ինձ։ Ես մի ողջ կյանք կսպասեմ նրա զանգին»,- շեշտեց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան


от admin

-->