>

Սուսան Ալիխանյանը գրել է. Խոսք ուղված Գարեգին Բ֊ ին` «ՏԵ՜Ր ՆԱՐԿԱԲԱՐՈՆԻՆ»: Ներքին թշնամու առկայությունը անհամեմատ ավելի ծանր է ու անկանխատեսելի , քան օտարների հետ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ… Ազգի Նկատմամբ անտարբերությունը, դաժանությունը, խորը երեսպաշտությունը, հա նցագործությունը՝ հիմքեր են ապացուցելու, որ նմանները ընդունակ չեն խորապես սիրելու իրենց հայրենիքը , ժողովրդին։ Առավել ևս ՆՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈ՜Ւ…

25 տարուց ավել ապրել ենք սարսափի մեջ ։ Սեփական հայրենիքում եղել ՍՏՐՈՒԿԻ կարգավիճակում՝ նյութապաշտների իշխանական տգիտության օղակում։ Բարոյական տգիտությունը , ինչպես նաև չտեսությունը ազգին հասցրել է շատ վշտեր, հասարակությանը բերել շատ վնա սներ՝ բոլոր առումներով։ Այսօր ,մեր հիշողության անգամ մի կտոր հայելում՝ երևում է ձեր նախնիների ամբողջ մի պատկերասրահ։




Քոչարյանի զոհերը

Պարո՜ն Գարեգին Բ֊ը, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒ՜ՆԸ՝ Աստծո բնությունն է, որը պե՜տք է լիներ նաև ձեր բնությունը… Երկար տարիներ մտած լինելով՝ «պարեգոտ֊սքեմի» տակ պե՜տք է, որ ապրեի՜ք դրան համապատասպան։ Ծպտվելո՜վ, որպես 《ՄԵԾՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ》, ձեր խոսքը և միտքը մշակել ու ներկայացրել եք կատարելության աստիճանի։ Բայց բարեբախտաբար ձեզ լա՜վ գիտենք։




Ձեր խոսքի և գործի , ձեր ներքին աշխարհի և խոսքերի միությունն միշտ անհամատեղելի են եղել։
Ազգից մի խորհուրդ ձեզ «ՏԵՍՆՎԱԾԻԴ ՊԵՍ ԵՂԻ՜Ր, կամ՝ ԵՂԱԾԻ՜Դ ՊԵՍ ՏԵՍՆՎԻ՜Ր»։ Երբե՜ք շիտակ ու սրտացավ չե՜ք եղել ազգի հանդեպ։ Երբե՜ք չեք բարձրաձայնել ո՜չ մի ճշմարտություն։


Այս քսան տարիներին շատ զինվորականներ «ԻՆՔՆԱՍ ՊԱՆ» են եղել ԻՆՉՈ՞Ւ… Չկա՜ պատասխան… Ո՜չ մի անգամ կառավարության շենքի դուռը չթակեցի՜ք, չնստեցի՜ք ոչ մի նախագահի դիմաց ու ո՜չ մի անգամ չբարձրաձայնեցի՜ք, երբե՜ք չնայեցիք որդեկորույս մոր աչքերին, չտեսաք նրանց աչքերի՝ տագնապն ու խռովքը, անդորի ու խաղաղության ոչ մի խոսք չհղեցի՜ք նրանց։
Իսկ ճշմարտությունը՝ այդպես էլ մնաց շատ խճճված հարցերի բեմահետևում։

Հիմա նայելով ձեր այս նկարին ուզում եմ համոզել ինքս ինձ, որ Աստծո հետ եք մտովի… Միթե՞ չի ասում, որ ՔԱՋԵՐԻ անթաղ դ իերի հոգիները թափառում են, չգտնելով հանգրվան… Միթե՞ իր աստվածային վերևից հանդուրժում է քրիստոնյայի այս անտարբերությունը ։Միթե՞ դա վայել է առաջին քրիստոնյա ժողովրդին։ Դուք աչք եք փակում, չեք տարբերում ՝ գլխավորը երկրորդականից, որևհետև ձերը՝ միայն ՇԱՀՆ Է…


֊Կանգնեցրե՜ք այս ԽԱԺԱՄՈՒԺԻՆ՝ 《ՀՈԳևՈՐ ԱՌԱՋՆՈ՜ՐԴ》! Դիմե՜ք Վատիկանին, որ քրիստոնյա շատ գեր իներ մուսուլմանների մոտ կտտ անքների են ենթարկվում։ Էլի՜ չեք անում… Պատերազմի հենց դադարի հաջորդ օրը՝ պետք է գայիք հրապարակ, վերցնեի՜ք բարձրախոսը՝ խոսեիք որպես հա՜յ, խոսեի՜ք Աստծուն այդքան մոտ կանգնած ա՜յր, բարձրաձայնեի՜ք այս արհավիրքի ու ցավի մասին… ֊Կանգնեցնեի՜ք այս ծախու՝ 《5000֊ականների》խրախճանքը…

Միթե՞ չի հոգնել ձեզանից Աստված՝ լսելով ձեր ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ սուտը… Դուք հանուն քաղաքական նպատակի պատրաստ եք ամեն ինչի.. Ձեր ականջները միշտ փակ են եղել ժողովուրդի պահանջի առաջ։ Նաև այն գոչերի առա՜ջ, որով երկար տարիներ հնչեցնում են ձեր հրաժարականի մասին, պահանջում շիտակորեն։ Հե՜նց հիմա ժողովուրդի պահանջը ձեզ՝ ՀԵՌԱՑԵ՜Ք, անհապաղ ազատե՜ք այդ սուրբ աթոռը.. Դուք այդ չե՜ք լսում, իսկ մի քանի տասնյակ ԱՆԲ ԱՐՈ և《ԱՍՖԱԼՏԻ ՖԻԴԱՅԻՆՆԵՐ》

այսօր եկել են Նիկոլի հրաժարականնեն ուզում , դուք արդեն որպես ԲԱՆԱԽՈՍ անցել եք գործի։ Գլխավորը թողած եկել ու խոսում՝ պարտադրում, պահանջում եք հրաժարականը։ Ամաչե՜ք այդ խաչից… ՏԵ՜Ր
ՆԱՐԿՈԲԱՐՈ՜Ն Որտե՞ղ կվերջանա ձեր ագահությունը … Հ֊Գ ֊Սթափվե՜ք ԺՈՂՈՎՈՒ՜ՐԴ հիշողությունը կանխող արեգակ է, ՄՈՌԱՑՈՒՄԸ՝ կրկնելու ստիպող ձեռք!! Սուսան Ալիխանյան

Сообщение Խոսք ուղված Գարեգին Բ֊ ին` «ՏԵ՜Ր ՆԱՐԿԱԲԱՐՈՆԻՆ»: Երկար տարիներ մտած լինելով՝ «պարեգոտ֊սքեմի» տակ պետք է ապրեիք այնպես, որ…Սուսան Ալիխանյանի կոպիտ գրառումը վարչապետի հրաժարականը պահանջող Գարեգին Բ-ին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->