>

Թավշյա հեղափոխությամբ երկրի ղեկին եկած Նիկոլ Փաշինյանը մինչպատերազմյան Հայաստանը հետևողական քանդում էր, պատերազմի ընթացքում վերածում կեղծ պատրանքների։ Հետպատերազմյան Հայաստանը շարունակում է մնալ դավաճանի անկատար մնացած ծրագրերի թիրախում։ Շարունակվում է մեր պետականության հետևողական ջարդումը։ Մնացած արժանապատվությունը դեռ պիտի տրորվի։  

Եկենք փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի իշխանության ղեկին է,  դրանից առաջ տասնյակ տարիներ վարկաբեկել է երկրի նախկին ղեկավարներին: Հաճախ տեղին, երբեմն՝ անտեղի: Բայց այն, որ նա հայ ազգին տարավ կործանման ակնհայտ է: Ինչևէ այսօր այս մասին չէ, որ ուզում եմ խոսել հարգելի ՛ ընթերցողներ, այլ փորձում եմ բացել Ձեր աչքերը և հնարավորություն ընձեռել Ձեզ՝ հասկանալ իրականությունը: Իրականությունը մեկն է՝ նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ այսպիսի վերաբերմունք կա՝ ավելի լավ է Նիկոլը  քան նրանք: Չնայած, որ գիտակցում են հայրենիք են կորցրել և կարող են ավելին կորցնել: Ուստի՝ իրավիճակից ելնելով,  ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա բոլորին կապում է նախկինների հետ, որպեսզի ամուր կառչի իր աթոռից:




Քոչարյանի զոհերը

 




Բայց եկեք ընդգծենք, որ թե՛ նախկին, թե՛ ներկա մեզ պետք չէ: Մեզ պետք է մեկը, ով ունակ  է երկիրն այս կոլապսից դուրս բերել: Մարդ, ով չի նստելու կառավարական աթոռին և ուրանա իր խոստումները: Մարդ, ով պարտության խարանը մեր վրայից մաքրելու է, մեջքներս ուղղելու և ապագան է կերտելու:  Եվ այն մարդը, ով համաձայն կլինի դժվար պահերին ղեկավարել երկիրը, պետք է լինի ուժեղ հայրենասեր, ով հասկանում է թե ինչ է հայրենիքը: Դե եթե գիտակից հասարակությունը մերժում է նախկինն ու ներկան, մեզ մնում է հույսներս կապել մեկի հետ, ով կապ չունի նրանց հետ:

Այս օրերին բոլորիս համար հայտնություն էր «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի տեսաուղերձն առ այն, որ ձևավորում են նոր թիմ` մեծամասամբ քաղաքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների հասած մարդկանցից: Ստացվում է՝ փորձ է արվում Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտի հեղինակավոր անձանց, ինչպես նաև «դրսում» լուրջ հաջողության հասած հայերի միավորմամբ նոր քաղաքական ուժ ստեղծել և լուրջ դերակատարություն ստանձնել Հայաստանում:

Կուսակցության նախաձեռնողը՝ Արտակ Թովմասյանը, արտերկրում կայացած և խոշոր միջազգային քաղաքական – տնտեսական կապեր ունեցող գործիչ է՝ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ IT ոլորտում հաջողված նախագծերի հեղինակ: Ի դեպ, մի ուշագրավ դիտարկում ևս՝  նա վերջին տարիներին Հայաստանում ամենախոշոր ներդրումներ ներգրաված և բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացրած անձանցից է:


Այո՛, մեզ հարկավոր է կառավարություն՝ մեծամասամբ նոր մարդկանցից բաղկացած, որն ի զորու կլինի գործընկերային և ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, ում ջանքերով և շնորհիվ, ի դեպ, կանգնեցվեց հենց Փաշինյանի կողմից հրահրված արյունահեղությունը: Վստահ եմ, որ միայն որակապես նոր քաղաքական թիմը կարող է հաստատել փոխադարձ վստահության և պետական շահի վրա հիմնված հարաբերություններ ՌԴ քաղաքական էլիտայի հետ և համատեղ ջանքերով ապահովել Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգությունը և դուրս հանել մեր երկու պետությունները քաղաքական և տնտեսական կոլապսից:

Եվ հիշեք, հարգելի՛ ընթերցողները,  մեր ազգը սխալվելու իրավունք այլևս չունի: Մեզ հարկավոր է հենց Արտակ Թովմասյանի պես ղեկավար, ով ի զորու է վերը թվարկվածներն ի կատար ածել:


Nikol Pashinyan, who came to power at the helm of the country with the Velvet Revolution, was post-war demolishing Armenia, turning it into false illusions during the war. Post-war Armenia continues to be the target of traitorous imperfect plans. The back-breaking of our statehood continues. The rest of the dignity still has to be trampled.
Let’s prove that Nikol Pashinyan has been in power for 2.5 years, before that he discredited the former leaders of the country for decades. Often appropriate, sometimes inappropriate. But it is obvious that he led the Armenian nation to ruin. I do not want to talk about this today, dear readers, but I try to open your eyes և to give you an opportunity to understand the reality. The reality is that there is such an attitude in the society towards the former authorities: Nicole is better than them. Although they realize they have lost their homeland, they can lose more. So, based on the situation, what is Nikol Pashinyan doing? He connects everyone with his exes to hold on to his chair.

But let us emphasize that we do not need both the past and the present. We need someone who can pull the country out of this collapse. A man who will not sit in a government seat and deny his promises. A person who will clear the stigma of defeat from us, straighten my back and create the future. And the person who will agree to lead the country in difficult times must be a strong patriot who understands what the homeland is. Well, if the conscious society rejects the past and the present, all we have to do is pin our hopes on someone who has nothing to do with them.

These days, the revelation for all of us was the video message of Artak Tovmasyan, the head of the Tovmasyan Charitable Foundation, that they are forming a new team, mostly from people who are not involved in politics and have achieved serious success in their fields. It turns out that an attempt is being made to create a new political force with the unification of the Armenian public and political figures of the Armenian political and political field, as well as with the unification of Armenians who have achieved serious success “abroad”.

The initiato

Сообщение Մեզ պետք են Արտակ Թովմասյանի պես հայրենիքը սիրող, իրենց ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց ակտիվացումը քաղաքական գործընթացների մեջ появились сначала на .


от admin

-->