>

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաները Երեւանի տարբեր հատվածներում։ Նրանց մի մասն այժմ հավաքվել է Մաշտոցի պողոտայում, մյուս մասը՝ Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկում։




Քոչարյանի զոհերը

Սայաթ-Նովայի հատվածում հավաքված են հիմնականում ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչները։ Նրանց հետ է նաեւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործողություն են նախատեսում իրականացնել, Մանուկյանը հստակ չպատասխանեց՝ ասելով, որ ընթացքում կիմանան․ «Քաղաքացիները հավաքված են, որ ասեն մի բան՝ Նիկո՛լ, հեռացիր, մարդիկ վատ են զգում, որ իրենց երկիրը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, վատ են զգում, որ այսօր ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ նա նստած էր կոտրված ու փշրված, երկիրը դավաճանած, երկիրը թուրքին տված ու մի բառ պատասխանել չկարողացած, մարդիկ ուզում են արժանապատիվ երկիր ունենալ՝ արժանապատիվ ղեկավարով»։




Լրագրողի հարցին՝ նոյեմբերի 10-ից մեկնարկած անհնազանդության ակցիաները ի՞նչ են ցույց տալիս, ընդդիմությունը ունի՞ ժողովրդի բավարար չափով աջակցությունը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Երեկ խորհրդարանական խմբակցությունից դուրս է եկել պատգամավորներից մեկը․ 0 ելույթ, 0 հարց՝ 2 տարվա մեջ․ Նիկոլ Փաշինյանի ամբողջ խմբակցությունն է այդպիսին, եւ նկատե՞լ եք՝ ինքը սկսել է մի քիչ կասկածել, ում կասկածում է, կաշառում է գործադիրում պաշտոն տալով»։


Դիտարկմանը, որ անհնազանդության ակցիաներին զուգահեռ քաղաքական բնականոն գործընթացներ են տեղի ունենում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Իրենք վիրտուալ Հայաստան են սարքել, որտեղ նիստ են անում, գումարներ են փոխանցում, ԱԺ-ում հիմարագույն որոշումներ են կայացնում, բայց իրենք կտրված են իրականությունից»։

Արձագանքելով Ապարանում իշխանության օգին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների մեղադրանքներին՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց հետ հավաքված քաղաքացիների 90 տոկոսը առաջնագծից եկածներ են։ Գեղամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ այդ քաղաքացիները գումարի դիմաց են ակցիա իրականացրել, ինչին արձագանքելով՝ լրագրողները նշեցին, որ հնչում է նաեւ կարծիք, թե իրենք՝ ընդդիմադիրներն են ակցիաների դիմաց գումար ստանում․ «Կտեսնենք-կտեսնենք»,- ասաց Մանուկյանը։


Րոպեներ անց քաղաքացիները փակեցին Սայաթ-Նովա փողոցը, սակայն ոստիկանների գործողությունների արդյունքում այն կարճ ժամանակ անց բացվեց։ Դրանից հետո ցուցարարները սկսեցին քայլերթ փողոցի երթեւեկելի հատվածով։

Ցուցարարների թվում է նաեւ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։ Ոստիկանները նրան հորդորեցին դուրս գալ փողոցի երթեւեկելի հատվածից, ինչին Սաղաթելյանը ընդդիմացավ։ Այդ ժամանակ նրանց միջեւ քաշքշուկ սկսվեց։ Մի քանի րոպե շարունակ ցուցարարները դիմադրեցին ոստիկանների գործողություններին։ Արդյունքում, Գեղամ Մանուկյանը բերման ենթարկվեց։

Այժմ ցուցարարները շարունակում են իրենց քայլերթը Սայաթ-Նովա փողոցով՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։ Դրան զուգահեռ Մաշտոցի պողոտայում էլ ցուցարարների այլ խումբ «արժանապատվության ավտոերթ» է իրականացնում՝ շարժվելով դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Сообщение Գեղամ Մանուկյանը բերման ենթարկվեց․ ընդդիմադիրների բողոքի ակցիան շարունակվում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->