>

«Եթե իմ խոսքն մի քիչ հակառուսական հնչի, ներողամիտ եղեք, որովհետև իմ խոսքն ավելի հայամետ է, որը ցավոք սրտի այսօր հակառուսական պետք է հնչի։ Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված խաղ էր՝ պատերազմը չսկսված։ Եվ այս վերջնական գիծը, ներառյալ Շուշին, նախօրոք որոշված էր, և ռուսական զորքերի ներկայությունը վաղուց պլանավորված էր»,- Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց հասարակական գործիչ, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը։

Ըստ նրա՝ այս ամենը նեոսովետիզմ է։ Ակնհայտորեն վտանգված է Հայաստանի անկախությունը։

«Օր առաջ պետք է մտածել՝ ինչպես այս ամենն ավելի ուրիշ ընթացքի տանել։ Եվ վստահաբար դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և վստահաբար չպետք է գան նախորդ ուժերը, որոնք, միևնույն է, բերելու են նեոսովետիզմի։ Եվ ակնհայտ է, որ որևէ մեկը ստրկամիտ մտածելակերպից դեռ դուրս չի եկել։ Այն, որ հայտարարվեց, թե վերջապես ռուսական ալիքներից համաձայնություն ունենք համապետական և մայրաքաղաքային ալիքներով հեռարձակելու ռուսական ալիքները, սրանք առաջին քայլերն են, ծաղիկներն են, որոնք հետո դառնալու են մեծ մարգագետին կամ այգի», հավելեց Գինոսյանը։




Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ բանակը չէր կարող լինել մարտունակ, քանի դեռ չունի ազգային գաղափարախոսություն և քանի դեռ ամբողջ գեներալիտետը ռուսական ակադեմիա անցած և ռուսական դաստիարակություն ստացած, ռուսիզմ ունեցող բանակ է, ասաց նա։


Հայաստանի Ազգային ժողովը պարտավոր է քննարկել ու որոշել Արցախի կարգավիճակն ինքնուրույն՝ առանց որևէ մեկին խնդրելու կամ դիմելու։ ԱԺ-ն առաջին հերթին պետք է մերժի Արցախի վերաբերյալ փաստաթղթի բովանդակությունը, նույն լսումների ժամանակ ասաց  ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։




«Նիկոլի մասին ընդամենը մեկ նախադասություն կասեմ։ Հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան և բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա։ Ասում են՝ խաբել է մեզ, խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար։ Մենք պետք է ընտրենք, թե այդ երկուսից որ դասակարգման մեջ ենք։ Ինձ ոչ ոք չի խաբել։ Մենք եկել ենք քննարկելու մի փաստաթուղթ, որը որպես փաստաթուղթ առոչինչ է և ոչնչով չի տարբերվում երկրի գործադիր ղեկավարի ստորագրած փաստաթղթից։

Ինչո՞ւ, որովհետև այս առաջարկությունների առաջին կետում գրված չէ, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը՝ հանձինս հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ։ Եվ հիմա ի՞նչ, ասեմ դեմ եմ ու գնա՞մ այստեղից։ Ասեմ կես ճշմարտությունը ու գնամ տանը հանգիստ նստեմ, թե ինչպես են շարունակում ավերել երկիրը։ Ոչ»,- նշեց նա։

Ըստ Հրանտ Խաչատրյանի՝ այս լսումների ժամանակ հնչած ելույթների մի մասը նույն ոգով էին, ինչ փողոցում հնչած ելույթները։ Հայաստանի համար նպաստավոր բանակցություններ։


«Ի՞նչ էիք ասում, Նառա, նոր ղեկավար, նոր արդյունքնե՞ր։ Քանի՞ անգամ եք լսել այս դահլիճից՝ հայանպաստ արդյունքներ։ Ո՞րն է հայանպաստը, ո՞վ է ասել այստեղից, թե որն է հայանպաստը։ Ամեն ինչ արեցիք, կուսակցության գանձարանից ամսական կանոնավոր գումարներ էիք վճարում, որպեսզի այս ամբիոնից լսեք միայն ձեր ճշմարտությունը։

Հիմա եկել հասել եմ ամբիոն, ես ասելու եմ այն, ինչ մտածում եմ։ Երկու առաջարկ ունեմ, մեկն արդեն ասացի՝ իշխանության եկող որևէ ուժ, իսկ դա լինելու է, լինելու է իշխանափոխություն, չի կարող ընդունել նույնպիսի մի խայտառակ փասատաթուղթ, որի բեռի տակ մենք 100 տարի ճռռում ենք ամբողջ ազգով։ Խոսքը Մոսկվայի, Կարսի պայմանագրերի ու դրանց շարունակության մասին է։

ԱԺ-ն առաջին հերթին պետք է մերժի այդ փաստաթղթի բովանդակությունը։ Դա պատերազմի կբերի, թե չի բերի, ես դրան չեմ անդրադառնա։ Համենայնդեպս, ԱԺ-ն պետք է քննարկի այդ հարցը՝ բաց նիստում։ ԱԺ խմբակցությունները, արտախորհրդարանական կուսակցությունները պետք է դռնփակ նիստեր անցկացնեն, գնահատեն բոլոր ռիսկերը», ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ այս պատերազմը դավադիր պատերազմ էր։ «Ես չեմ անվանի դավադիրներին, բոլորը գիտեն, ով չգիտի՝ տգետ է քաղաքականապես։ Ով գիտի, լռում է, վախկոտ է։ Դա դավադիր էր սկզբից մինչև վերջ, դավադիր էր 30 տարի առաջ տեղի ունեցած դավադրության պատճառով։ Ասում էին՝ մի ասեք, թուրքը կծիծաղի մեզ վրա, հիմա ամբողջ աշխարհն է ծիծաղում մեզ վրա։


Հիմա Ռուսաստանի ամբողջ վերլուծական կազմն է ծիծաղում, մենք ենք թույլ տվել, մենք հայակենտրոն չենք եղել։ Եթե Հայաստանի Ազգային ժողովում վերանում են երևույթներից, չգիտեն պատմություն կամ գիտեն, վախենում են խոսել, չգիտեն քաղաքականություն և չգիտեն աշխարհաքաղաքականություն, չգիտեն դավադրությունների տեսություն և այդ մասին խոսողներին անվանում են դավադրապաշտներ, ոչ մեկ իրավունք չունի այստեղ որևէ աթոռ զբաղեցնել։

Հայաստանի ԱԺ-ն պարտավոր է քննարկել ու որոշել Արցախի կարգավիճակն ինքնուրույն՝ առանց որևէ մեկին խնդրելու կամ դիմելու։ Ի՞նչ  է նշանակում Արցախի անկախություն, Արցախը Հայաստանի անբաժան մաս է»,- հայտարարեց նա։

Ազգային ժողովում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԼՀԿ խմբակցության հրավիրած լսումները իսկական ճեղքում դարձան հրապարակային հանրային կարծիքի արտահայտման տեսանկյունից: Հնչեցին վերը բերված երկու ելույթներին համահունչ այլ ռեպլիկներ եւ ելույթներ եւս:

Բնականաբար, դրանք զլմ-ներում անտեսվեցին որքան հնարավոր է, քանի որ դուրս էին այս օրերին հայկական մեդիա-քաղաքական «դիսկուրսի» տրամաբանությունից, որը փորձ է արվում պարտադրել իբրեւ հասարակական կարծիք: Ընդ որում՝ հենված ավանդական պրիմիտիվ կաղապարների վրա, որն այս օրերին ահռելի ծավալով հորդում է ռուսական, ռուսահայ ու տեղական պրոպագանդիստների կողմից:

Ընդ որում, այս «դիսկուրսի» կողմերը՝ իշխող վարչակարգն ու 17-ի ընդդիմադիր ձեւաչափը, փորձում են ցույց տալ, որ վայելում են հանրային աջակցություն, ինչը ակնհայտորեն այդպես չէ: Եվ պատճառն ամենեւին այն չէ, որ հանրությունը պասիվ է կամ անտարբեր, այլ՝ որ հանրային կարծիքը լիովին այլ տեղ է, որն արտահայտվեց խորհրդարանի լսումների այդ մի քանի ելույթներում:

Հանրային կարծիք, որը դուրս է առաջադրված պրիմիտիվ կաղապարներից, եւ այս պատերազմին հանրության այս կամ այն կերպ լայն մասնակցությունը նրա առաջ բացել է լիովին այլ պատկեր ու ընկալում: Ընդ որում, այդ պատկերը ոչ թե ցաքուցրիվ է, այլ համակարգված ու գիտակցված, ինչը հույս է ներշնչում, որ կարող է վերածվել գաղափարախոսության իրական ազգային-պետական էլիտաների ձեւավորման համար:

Աղբյուր՝ Lragir.am


от admin

-->