>

2020 թվականի դեկտեմբերի 12-ին դիմումիս համաձայն ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Ընդամենը մի քանի օրից, դեկտեմբերի 28-ին լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության աշխատակից (կարմիր բերետ) Լևոն Տոնոյանը:

«4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը և այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է եղել:




Քոչարյանի զոհերը

Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի վարչության պետից դիմումս ընդունելու և համաձայնությունը տալու համար:




Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև իմ ողջ նախկին և ներկա սպայական ու շարքային կազմից այս 4 տարվա հիշողությունների համար: Ու կապ չունի մենք ցույցի էինք, թե սովորական քաղաքային ծառայության, Հայաստանում, թե Արցախում: Մենք անգամ ամենածանր օրերին կգտնեինք պոզիտիվությունը պահելու առիթներ:

Չեմ ցանկանա ծավալվել ազատմանս դրդապատճառների վերաբերյալ:


Ուղղակի կմաղթեմ անփորձանք ծառայություն բոլոր ոստիկաններին ու կապ չունի Հատուկ գումարտակից եք, թե Հրեշտակներից, ՊՊԾ-ից եք, թե ՊՊԳՎ-ից, բաժնի աշխատող եք, թե Ոստիկանության զորքերից…. դուք բոլորդ իմն եք, իսկ ես ձեզանից մեկն եմ: Շատ կկարոտեմ բոլորիդ: Հպարտ եմ, որ Ձեր կողքին եմ եղել և ներկայացրել եմ ոստիկանությունը այս երկար տարիները:

Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել: Մենք Հայաստանի պայմանների համար շատ ցածր աշխատավարձով, բայց անձնուրացությամբ միշտ ծառայել ենք: Ու, եթե դուք կարող եք աշխատել երկու կամ ավել աշխատանքներին, ոստիկանը անգամ դրա իրավունքը չունի, ուր մնաց ժամանակը: Եթե ձեր երեխան տեսնում է ձեզ աշխատանքի գնալուց կամ գալուց, ապա իմացեք, որ շատ ոստիկանների երեխաները անգամ դրա հնարավորությունը չունեն: Եթե դուք կարող եք ձեզ համար անվտանգ աշխատել ու գնալ տուն, ապա ոստիկանի ամեն օրը փորձություն է, որի միջով ստիպված թե նա, թե նրա տանեցիներն են անցնում:


Դե հիմա ինքներդ մտածեք, ո՞վ կարող է աշխատել այդ պայմաններում, չկորցնելով իր անձնուրացությունը և արժանապատվությունը:

Մի՛ փորձեք անգամ վիրավորել ոստիկանին: Ու ով ով, ես լավ գիտեմ, որ հատկապես կարմիր բերետավորների 24 ժամյա ծառայության շնորհիվ է, որ շատ մարդիկ կարող են գիշերվա ամեն ժամի հանգիստ դուրս գալ քաղաք և պարզապես զբոսնել:

Ձեզ համբերություն և առողջություն իմ ոստիկան եղբայրներ ու քույրեր:

Աստված մեր ազգին պահպանի»,- գրել է նա:

Сообщение Կարմիր բերետավոր Լևոն Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->