>

Արցախյան պատերազմի ընթացքում շատ հայտնիներ փորձում էին ինչ-որ կերպ աջացկություն ցուցաբերել բանակին, արցախցի ընտանիքներին: Դերասանուհի Լիլի Էլբակյանը նրանց թվում էր:

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է պատերազմի ընթացքում իր ապրումների, արցախցիներին օգնելու, փոքրիկների համար ներկայացումներ խաղալու և ընկերներին կորցնելու մասին:

«Սեպտեմբերի 25-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Դեկամերոն» ներկայացման բացօթյա պրեմիերան էր: Հաջորդ օրն անձրև եկավ, չկարողացանք խաղալ ներկայացումը, դերասաններին ասացի, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ներկայացումն այլևս չենք խաղա:




Քոչարյանի զոհերը


Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, երեկոյան մենք պետք է ներկայացումը խաղայինք: Առավոտից պատրաստվեցինք՝ հույսով, որ պատերազմը կավարտվի, բայց այդպես էլ չխաղացինք:




Մի քանի օր անց հասկացանք, որ պատերազմը երկար է տևելու,- պատմեց նա ու նկատեց, որ այդ շրջանում ամեն մեկը պետք է պատերազմեր իր տեղում:

-Պետք էր ոչ թե շատ խոսել, այլ շատ գործել. կամ պետք է նստեինք, Ֆեյսբուքում բոլորին քննադատեինք, կամ էլ պետք է մեր գործն անեինք, իսկ այդ պահին մեր գործն էլ անել չէինք կարող: Որոշեցինք Խամաճիկների թատրոնը պահեստի վերածել ու անհրաժեշտ իրեր, սնունդ հավաքագրել:

Ուրախությունս գտա մարդկանց օգնելու մեջ ու փորձեցի ինչ-որ բանով աջակցել, ոչ թե մնալ տանն ու նվնվալ: Մինչև այս ուրբաթ ամբողջ օրս այնտեղ էի անցկացնում»:

Ըստ Լիլիի՝ այդ ամենին զուգահեռ թատրոնի բակում և Հայաստանի տարբեր շրջաններում արցախցի փոքրիկների համար ներկայացումներ էին խաղում, նրանց նվերներ ու քաղցրավենիք տանում:


«Հիմա էլ շարունակում ենք ներկայացումներ խաղալ արցախցիների համար: Այս ամենի արդյունքում շատ լավ մարդկանց հետ ծանոթացա, ովքեր շատ օգնեցին մեզ այս գործում: Նաև իմ սերնդի շատ դերասաններ էին օգնում, բայց անուններ տալ չեմ ուզում»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ շատ կարծրատիպեր կային կապված արցախցիների հետ, բայց նրանք էլ, ինչպես բոլորս, շատ տարբեր են, չի կարելի բոլորին մի սանդղակով չափել:

«Կան արցախցիներ, որոնց հետ մինչև հիմա կապի մեջ եմ, ընկերացել եմ: Շատերը նույնիսկ որպես կամավոր միացան մեզ օգնելու: Բնականաբար բոլորն էլ շատ կոտրված էին ու ինձ համար ամենադժվարը հենց հոգեվիճակն էր: Զրուցում էի նրանց հետ, հետո ամեն գիշեր երազներ տեսնում նրանց պատմությունների մասին:

Հետո որոշեցի շատ չխոսել ու չխոսեցնել, որովհետև այդ ամենն ազդում էր հոգեբանությանս վրա, ինչ էլ անեի, չէի կարող օգնել ոչնչով, նրանց կորցրածը գումարով չէի կարող գնել»,- նշեց Լիլին:


Նա նկատեց, որ բոլորն ասում են, որ իր ամենալավ հատկությունը միշտ ժպտալն է, բայց հիմա իր համար էլ է դժվար, քանի որ էմոցիոնալ մարդ է:

«Պետք է կարողանանք մի փոքր սառը դատել, մտածենք վաղվա օրվա մասին, փորձենք ոտքի կագնել ու ապրեցնել: Եղբորս մահից հետո մայրս ապրեց ու մեզ էլ ապրեցրեց: Եթե մեր ընտանիքն այսօր կա, մենք պարտական ենք հենց մայրիկիս:

Մորս համար հիմա բարդ է, քանի որ որդեկորույս ամեն մոր հետ վերապրում է իր որդու կորուստը: Ամեն դեպքում պետք է շարունակել ապրել, բայց ես նկատի չունեմ այն, որ ապրենք այնպես, կարծես պատերազմ չի էլ եղել: Այսօր շատերն այդպես են ապրում, բայց դա ինձ ցավեցնում է:

Իհարկե, պետք է սթրեսից դուրս գալ, բայց պետք է հարգենք մեր զոհվածներին ու փորձենք հիշելով շարունակել ապրել»,- ասաց նա:

Դերասանուհին պատմեց, որ զոհվել են թե՛ իր ուսանողներից, թե՛ ընկերներից, թե՛ հարազատներից:

«Զոհված հերոս Ռուստամն ընդամենը 18 տարեկան էր, շատ լուսավոր տղա էր: Ռուստամի հետ աշխատեցի ներկայացման շրջանակում, նա երաժիշտ էր: Ասացի, որ իմ կողմից շնորհակալություն հայտնի իր ծնողներին, որ նման տղա են դաստիարակել: Երևանի Մնջախաղի պետական թատրոնի դերասան, պարող Հովահննես Հաջինյանն էլ իմ ընկերն էր, զոհվեց Արցախում:

Զոհվեց նաև ամուսնուս՝ Համոյի հորեղբոր տղան, ով որպես կամավոր էր մեկնել Արցախ: Հետաքրքիր է, որ Համոն զորավարժությունների էր մասնակցում ու ևս պետք է գնար նրանց ջոկատի հետ, բայց, որոշ հանգամանքներից դրդված, այդ անգամ չգնաց: Երևի Աստված պահպանեց Համոյին»,- եզրափակեց Լիլին:

Աղբյուր

Сообщение «Եղբորս մահից հետո մայրս ապրեց ու մեզ էլ ապրեցրեց. հիմա որդեկորույս ամեն մոր հետ վերապրում է իր որդու կորուստը». Լիլի Էլբակյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->