>

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանությանն ու ԱԱԾ-ին զինաթափել ապօրինի զինված խմբավորումները, այդ թվում՝ «իրականացնել ռեյդեր` բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»:









Քոչարյանի զոհերը

Եվ ահա այս հրահանգից հետո դատական համակարգի առանց այն էլ ծանր լուծն ավելի է ծանրացել:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից արտահերթ միջնորդություններ են  ուղարկվում դատարաններ տարբեր անձանց գաղտնալսելու կամ խուզարկությունների թույլտվություն ունենալու մասով:

Ավելին, միջնորդությունների մեծ հերթեր են գոյացել այն մասով,  որ քննիչները խափանման միջոցների, կալանավորման ժամկետների մասով աննախադեպ միջնորդություններ են ներկայացրել դատարաններ:



Մեզ հասած տեղեկությունների համաձայն` մասնավորապես առավել ակտիվ գործի են անցել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինները, որոնք ունեն օրենքով սահմանված լիազորություններ դիմել դատարան այս կամ այն անձի բնակարանը խուզարկելու  կամ հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու մասով:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->