>

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ ձերբակալվել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արամայիս Վարդանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում՝գյուղի գլխավոր ճանապարհին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 38-րդ փողոցի բնակիչներ, 45-ամյա Գայանե Մանուկյանին և նրա տղային՝ 7-ամյա Տիգրան Վարդանյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ:




Քոչարյանի զոհերը

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել, սակայն եթե ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվորեն չժամանեին դեպքի վայր, ապա հնարավոր է՝ մահացածի հարազատները հաշվեհարդար տեսնեին նրա նկատմամբ:





Տեղում ճիշտ կողմնորոշվելով, ոստիկանության Եղվարդի բաժնի ոստիկան Գալուստ Շառոյանը կարողացավ արդարացիորեն իրենց նյարդերին չտիրապետող ժողովրդի միջից վարորդին դուրս բերել և տեղափոխել ոստիկանական ավտոմեքենայի մեջ:


Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած կնոջ ամուսինը 2016 թ-ի դեկտեմբերի 3-ին Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի դիմաց իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DՏ 417 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանին:

Վերջինը տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր: Ցավալի զուգադիպությամբ՝ Ն. Վարդանյանի երեխան նույնպես տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն և նույնքան ժամանակահատվածում էլ մահացել է:



Այդ ժամանակ նա նույնպես փախուստի չի դիել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Աղբյուր՝ Shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->