>

Շահումյանի ջոկատը ստանում է նահանջի հրաման։ Ջոկատի տղերքից մեկը մոտենում է հրամանատարին և ասում.

— Հրամանատար, անտառում երեխայի լացի ձայն լսեցի ու ինչ որ մեկն ասում էր «Բալա, սուս ըրա»




Քոչարյանի զոհերը

Հրամանատարը ասում է.




— Դեռ ժամանակ ունենք, դուրս եկեք, կանչեք, գոռացեք գտնենք երեխուն, փրկենք էդ մարդու կյանքը ու դա կլինի մեր հաղթանակը։

Տղաները ձայն են տալիս, գոռում են. «Հայ ենք, դուրս եկեք, հայ ենք, դուրս եկեք», բայց ոչ մեկ դուրս չի գալիս. թուրքն էլ շատ հեշտությամբ կարող էր այդ բառերը ասել։


Հրամանատարը լացակումած ասում ա.

— Տղերք, ձեր հոգուն մատաղ, եկեք նենց մի բան անենք, որ թուրքը մեռնի չի կարա անի՝ ու երգում են մի երգ…

Թփերի տակից դուրս են գալիս 43 երեխա ու մի ծերունի՝ ընդամենը մի հրացանով, երեխեքի անորոշ բախտն էր փրկում։


Եվ այդ երգը «Գետաշեն» երգն էր…

Նկարում՝ Իջևանի Գետաշեն գյուղի ինքնապաշտպանական ջոկատն է… 1991 թ. կանգուն ենք մեր սարերի պես…

Նյութը՝ Հասմիկ Կարապետյանի


от admin

-->