>

Hraparak.am-ը գրում է՝

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները հայկական ինքնապաշտպանական ուժերին վերջնաժամկետ են ներկայացրել լքել Կապան քաղաքի մերձակայքի դիրքերը 10 ժամվա ընթացքում, այլապես կդիմեն ուժի կիրառության։




Քոչարյանի զոհերը

Ինքնապաշտպանական ուժերը մերժել են։ Այդ տարածքում հայկական բանակ չկա։




Դիրքերը, որոնց մասին խոսք է գնում, նշված են քարտեզում կարմիր գծով:

Մենք փորձեցինք մանրամասներ ճշտել Կապանի քաղաքապետից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։


Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այս թեմային’  նշելով, թե առաջիկայում մենք պետք է որոշումներ կայացնենք, կապված  Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ:

Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել:


Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ  այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում:

Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր:

Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ:

Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ:


от admin

-->