>

Բաղադրիչներ` Խմորի համար՝ թթվասեր — 200 գր, ալյուր — 350 գր, աղ — 1 պտղունց, սոդա — 0,5 թ/գդ: Միջուկի համար՝ հավի միս — 500 գր (աղացած), սոխ — 2 գլուխ, սխտոր — 5 պճեղ (կամ՝ ըստ ճաշակի), աղ — ըստ ճաշակի, պղպեղ սև — ըստ ճաշակի, «Տոտիկները» ձևավորելու համար՝ աղի ձողիկ — 300 գր, ձու — 1 հատ, չորահաց — ըստ ճաշակի (փշրանքներ)

Պատրաստման եղանակ: Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:




Քոչարյանի զոհերը

Խմորը թողնում ենք, որ հանգստանա: Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք:





Լավ խառնում ենք: Խմորը գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:

Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկը՝ այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան: Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում:


Եզրերը վրա ենք բերում և ամրացնում: Մեջտեղից հավասար կիսում ենք:

Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ: Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ: Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ՝ մարմանդ կրակին:

Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա: Մեր «տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:



havi-msov-xortik-totikner-15

Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար: Անուշ լինի

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->