>

Պարուհի Սոնա Եսայանը պատերազմի առաջին օրերին ամուսնու՝ Գրիգի և ընկերների հետ լծվեց կարիքավոր մարդկանց համար օգնություն հավաքագրելու գործին:

Ավելի ուշ նա վերադարձավ իր պարային ստուդիա՝ փոխելով օգնության տրամաբանությունն ու իր ստուդիայում պարային դասեր կազմակերպելով արցախցիների համար:

Tert.am Life-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել նաև սոցհարթակներով՝ փորձելով լսելի դարձնել մեր խնդիրները և գրառումներ անել համաշխարհային հայտնիություն ունեցող մարդկանց էջերում:




Քոչարյանի զոհերը

Սոնան այս նախագծերը հաջողված է համարում, իսկ հիմա աշխատանքի անցնելու ժամանակն է: Պարուհին շեշտում է՝ աշխատելն առաջին հերթին նպաստելու է տնտեսության զարգացմանը:




«Ես անընդհատ կրկնում եմ, որ պետք է աշխատել, շատ աշխատել՝ դրանով իսկ տնտեսությունը զարգացնելով, հարկեր վճարելով,- ասաց նա ու հավելեց, որ իր մասնագիտությունը փոխկապակցված է լավ տրամադրության հետ, ինչը մի քիչ բարդացնում էր իր գործը:


-Այս շրջանում ինձ համար շատ ավելի բարդ է աշխատելը, քանի որ առանց էմոցիա աշխատել չես կարող: Բայց սա էլ իմ աշխատանքն է, փորձում եմ, թեկուզ կեղծ տրամադրություն ստեղծելով, ջանալ, փորձել ստեղծել աուրա և աշխատել իմ մասնագիտության մեջ»:

Սոնան նշեց, որ թեև այս շրջանն իր համար էլ շատ բարդ էր, կարևորում է իրեն հետևողներին, իր ստուդիայի աղջիկներին մոտիվացնելը, ինքն էլ փոխադարձաբար նրանցից է մոտիվացիա ստանում:


«Քանի որ ես շատ զգացմունքային եմ, ինձ մոտ հոգեբանական խնդիրներ էին առաջացել: Պատերազմի առաջին փուլում ոչ ուտել էի կարողանում, ոչ էլ քնել, կառչած էի հեռախոսից: Բոլորիցս շատ ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Այս ընթացքում միաժամանակ և՛ ուժեղացել եմ, և՛ խոցելի դարձել:

Կյանքն ու ժամանակն եմ ավելի գնահատում, վերաարժևորել եմ խաղաղությունը, իսկ իմ առօրյա խնդիրները, որոնք նախկինում անլուծելի էին թվում, հիմա մանրուքներ են դարձել»,- ասաց պարուհին:

Նա հավելեց, որ պարային ստուդիայում ունի նաև տեսական դասեր, որոնց ժամանակ «Մոտիվացիան» իր համար ամենասիրելի առարկան  է: Իրեն ոգևորում է փաստը, որ մոտիվացնում է ուրիշներին: Հենց այս կետից էլ սկսվում է իր մոտիվացիան.

«Մոտիվացվում եմ պատասխանատվության զգացումից, որ ինքս հանդիսանում եմ մոտիվացիա»:

Աղբյուր՝ Life.tert.am


от admin

-->