>

rusdialog.ru-ն գրում է, որ թուրքական բանակի ռազմական տեխնիկան տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում. թուրքական հրետանի և զրահամեքենաներ են նկատվել Քելբաջարի շրջանում, որը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին վկայակոչելով հայկական կողմի աղբյուրները WarGonzo տելեգրամ-ալիքի YouTube-ի էջում հայտնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

Բացի այդ, լրագրողը հայտնել է, որ նախօրեին Հադրութի շրջանի երկու գյուղեր գրոհելու գործողությանը մասնակցել են մինչև 250 թուրք հատուկ ջոկատայիններ: Բացի դա WarGonzo տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Հադրութի շրջանում ռազմական գործողությունների ընթացքում




Քոչարյանի զոհերը

սպանվել է 4 ադրբեջանցի կամ թուրք զինվոր: Ադրբեջանը ընդունել է չորս զինծառայողի մահը, իսկ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինվորները զոհվել են «հայ զինվորականների դիվերսիայի ժամանակ»:




Ըստ այդ գերատեսչության` Ադրբեջանական զորքերը հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Հադրութի հյուսիս արևմտյան հատվածում: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի առաջին խախտումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը


usdialog.ru writes that the military equipment of the Turkish army is located in the Nagorno Karabakh conflict zone. Turkish artillery’s armored vehicles were spotted in the Kelbajar region, which came under the control of Azerbaijan under a November 9 trilateral agreement. This was reported by military correspondent Semyon Pegov on the YouTube page of the WarGonzo telegram channel, citing Armenian sources.

In addition, the journalist reported that up to 250 Turkish special forces took part in the operation to attack two villages in the Hadrut region yesterday. In addition, the WarGonzo telegram channel reports that four Azerbaijani or Turkish soldiers were killed during hostilities in the Hadrut region. Azerbaijan


has acknowledged the deaths of four servicemen, and the Azerbaijani Defense Ministry says the soldiers were killed “during the sabotage of the Armenian military.”

According to the agency, Azerbaijani troops carried out an anti-terrorist operation in the northwestern part of Hadrut. It should be reminded that the first ceasefire violation took place in the Karabakh conflict zone after the trilateral statement of the leaders of Russia, Azerbaijan and Armenia on the cessati

on of hostilities in the region.

The article was prepared for publication by Kamo Khachikyan

Сообщение Արտահերթ ինչ է կատարվում. Թուրքիայի ռազմական տեխնիկան մտել է Ղարաբաղ появились сначала на .


от admin

-->