>

20 կամավորագրված պաշտոնյաներ Շուշիի Հին Շեն գյուղի մոտ հայտնվել են շրջափակման մեջ


Aravot.am-ը գրում է. «Շիրակի մարզի մոտ 20 պաշտոնյաներ, որոնք կամավորագրվել էին հայրենիքի պաշտպանությանը, Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի մոտակայքում 3 օր է՝ հայտնվել են շրջափակման մեջ։







Քոչարյանի զոհերը

Այդ պաշտոնյաների թվում են Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը Սամվել Նիկոյանի եղբորորդին է, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։ Նրանք այժմ անօգնական վիճակում են։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը։ Նա նշեց, որ իր տեղեկություններով, ռուս խաղաղապահներն այժմ Հին Շեն գյուղում են, սակայն շրջափակման մեջ հայտնված մարդիկ այդ բնակավայրից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա են։

բերդաշեն գյուղ

«Պետությունը գործ չի անում, թուրքերն էլ ասում են՝ խաղաղ բնակիչներին ազատ կարձակենք, բայց զորք-զինվոր չպիտի դուրս գա, խայտառակ վիճակ է։ Նույնիսկ տեղեկություններ ենք ստացել, որ կողքի դիրքում թշնամին մոտ երկու ժամ առաջ Արմավիրի մարզի կամավորականներին է խփել։ Սկզբում թշնամին հայտնել է, որ միջանցք կտրամադրենք, դուրս եկեք, տղերքը մտել են այդ հատված, սկսվել են կրակոցներ, բոլորին խփել են։ Ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար»,- վրդովվել էր Կարեն Պողոսյանը։


Նա այս մասին կատարել է նաև ֆեյսբուքյան գրառում․ «Երկու ընկերս արդեն երեք օր է՝ Հին Շենում շրջափակման մեջ են, ռուսների բանակցություններն ապարդյուն են, օղակը ժամ առ ժամ սեղմում են:


Քիչ առաջ իրենց հարևանությամբ տեղակայված պոստում Արմավիրի կամավորականներին թուրքերը խփել են, ընկերներս ու իրենց հետ մեկնած կամավորականները բոլորը բարձր պաշտոններ են զբաղեցնում»։

Նշենք, որ թեև Արցախի նախագահի մամլո քարտուղար Վահրամ Պողոսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը տեղեկացրել էր, որ Հին Շենն ապաշրջափակվել է, Կարապետ Պողոսյանը քիչ առաջ ճշտել է, որ իր ընկերները մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա են ու դեռ շրջափակման մեջ են»։

Сообщение 20 կամավորագրված պաշտոնյաներ Շուշիի Հին Շեն գյուղի մոտ հայտնվել են շրջափակման մեջ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->