>

Աշոտ Ասատրյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում․


«Օրեր առաջ ադրբեջանական բանակը մի քանի անգամ կրակ բացեց Տավուշի շրջանի գյուղի և միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Բոլորս հիշում ենք տեսանյութը, ես ինչպես էին երեխաները բակում խաղում ու կրակոցների ձայները լսելուց լացելով փախնում էին տուն։








Քոչարյանի զոհերը

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական բանակը տարածում է հայտարարություն, որ հայկական կողմը կրակի տակ է պահել Տավուշին հարակից ադրբեջանական դիրքերը և ըստ իրենց ևս 4 ՝ Մունջուղլու, Քոխանեբի, Ասրիկ-Ջիրդախան և Գարալար գյուղերը։ Ստացվում է այնպես, որ Ադրբեջանի 3 շրջան՝ Թովուզի, Թերթերի և Աղդամի շրջանները, եղել է հայկական բանակի կրակի տակ։


Ռազմական դիրքերից դուրս կատարված ցանկացած կրակոցի միակ մեղավորը ադրբեջանական բանակի ղեկավարությունն է, քանի որ բոլորս էլ արդեն գիտենք, որ սահմանամերձ գյուղերում ադրբեջանական բանակը տեղադրում է ռազմական տեխնիկաներ և գյուղը վերածում են ռազմական բազայի, որտեղից ժամանակ առ ժամանակ կրակում են հայկական դիրքերի, գյուղերի և ճանապարհների վրա։



Հայաստանի զինված ուժերը հաշված րոպեների ընթացքում վերացնում են նշված ռազմական բազաները»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->