>

Ես հասկանում եմ, որ բոլոր ժամանակներում ՀՀ ոստիկանությունը գործել է օրվա իշխանության կրնկի տակ, եւ կապ չունի՝ օրվա իշխանությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե հիմա Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ԲՀԿ ցուցակի 7-րդ համարին՝ Մարկոս Հարությունյանին փողոցում կանգնեցնելու եւ գետնին փռելու  փաստին:

«Երեւի առաջարկենք մեր ոստիկանությանը այսուհետ թաղումների, հարսանիքների տեղաշարժը կազմակերպել երթուղային տաքսիներով եւ մետրոյով, չնայած դժվար է պատկերացնել մետրոյում հանգուցյալին տեղափոխելը, բայց այլ տարբերակ չի մնում»,-ասաց նա:








Քոչարյանի զոհերը

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ իրենք իրենք արագ արձագանքելու են վարչապետի բոլոր հանձնարարականներին.

«Պարո՛ն Օսիպյան, մի քիչ դանդաղ արձագանքեք, արձագանքելուց առաջ էլ մտածեք՝ ինչ եք անում: Այլապես ինքներդ խախտում եք բազմաթիվ օրենքներ՝ ընդամենը տելեշոու նախապատրաստելու համար: Եթե օրենք է խախտել, ինչո՞ւ եք ձեր ռեպորտաժը նկարելուց հետո ասել՝ Մարկոս ջան, ազատ ես, կարող ես գնալ տուն: Ձեզ ընդամենը պետք է եղել երկու-երեք րոպեանոց «ուժս ռոլիկ»՝ հանրության մեջ ահուսարսափ տարածելու համար, թե տեսեք, ինչպես է ոստիկանությունն արագ արձագանքում «փռեք ասֆալտին» կոչին: Քանի տաքսու վարորդ, քանի անմեղ քաղաքացի այս օրերին փռվեց ասֆալտին, որպեսզի հանրության մոտ հեղափոխական էյֆորիայի դոզան բարձր պահեք, որովհետեւ այն, ցավոք սրտի, մարելու հատկություն ունի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ երեւի ուզում են այսպիսի միջոցներով էյֆֆորիան պահել մինչեւ առնվազն ավագանու ընտրություններ:


«Հետո երեւի մի քանի այլ մասկի շոուներ կմտածեն մինչեւ խորհրդարանական ընտրություններ՝ բարձր նոտայի վրա պահելու համար»,-ասաց նա:



Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց զբաղվել բոլոր այն մեղադրանքներով, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում. «Մենք ինքներս ենք սկսելու իրավական գործընթաց, եթե ոստիկանությունը չգնա բոլոր այն ահազանգերի հետեից, որ իբր, ԲՀԿ-ն փոստատարների միջոցով ընտրակաշառքը է բաժանում: Զբաղվեք այդ ահազանգերով, որովհետեւ մենք մեր իրավաբաններին հանձնարարել ենք զբաղվել բոլոր այն անձանցող, ի դեպ, խոսքը նաեւ սոցիալական ցանցերի օգտատերերի մասին է խոսքը, տարբեր ուժերի ավագանիների մասին է խոսքը, որոնք իրենցէջերում տեղադրել են այդ ահազանգը»:

Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->