>

Արյունոտ ծաղրածուն սիրում է թվերի սիմվոլիզմը։

Հիշեք՝ ինչպես սկսեց իր «հաղթական երթը» ապրիլի ուրբաթ 13-ին, ինչպես սատանայի թվով՝ 666 օր բացարձակ իշխանություն ունեցավ մեզ վրա, ինչպես Ծաղկազարդի օրը, երբ մեր Տերը մտավ Երուսաղեմ,




Քոչարյանի զոհերը

որոշեց հավասարվել Նրան և հաստատել իր հաղթանակը անիծված հանրաքվեով…


Ու պարտվե՛ց։




Որովհետև թվային խեղկատակությունից ու չարից այն կողմ կա Վերին իշխանություն, որը սահման է դնում Արարքին։

Չարը պարտվեց ու կպարտվի, բայց արյունոտ է պարտվում, անմեղ արյուն խմելով, բոլորիս մեղսակից անելով է պարտվում։

Թե չարի խնջույքն ինչքան կտևի, մեզնից է կախված. որովհետև Բարձրյալն ընտրության իրավունք ու պարտականություն է տվել մարդուն։


Կռապաշտ ոգևորությամբ փողոցներում դիվական աղաղակներ արձակելը, ծիսական պարերով չարքի շուրջը պտտվելը, դևին զոհ մատուցելով՝ խորովածի ծուխը երկինք հանելը մեր ընտրությունն էր, ու պետք է սպասեինք երկնային պատասխանին։

Երբ ինքնահավանությունից ցնորված՝ ՀՊԱՐՏ-ության հաթաթա էինք տալիս Բարձրյալին, պիտի սպասեինք արձագանքին։ ՀՊԱՐՏ-ության մեղքի համար սիրելի հրեշտակներ են

կործանվել, մենք ո՞վ ենք՝ ընդամենը եսասասիրությունից կուրացած մահկանացուներ…


Եվ աղետը, որի մեջ ենք հիմա, և արյան բաղնիքը, որտեղ մեզ լողացնում են, և մութը, որ նստել է ապագայի վրա, մե’նք բերեցինք՝ անգիտությամբ, ինքնախաբեությամբ, կռապաշտությամբ։

Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ դեռ ուշ չէ այս խելագարությունը կանգնեցնելու համար։ Պարզապես կրկին վերադառնանք ճամփաբաժան, ազգովի ապաշխարենք բաբելական մեղքի համար և մեր հոգուց, կյանքից,

 

երկրից քերենք նեռին։ Համոզված եղեք՝ կթոթափվենք թե պարտված պատերազմի ավերներից, թե կորոնավիրուսից, թե հուսահատության խավարից։
Եվ ոտքի կկանգնենք՝ Տիրոջ կամոք ու մեր հավատով…

Արյունոտ ծաղրածուն պետք է պոկվի իր պատվանդանից ու նետվի անդունդը, ինչպես անկյալ հրեշտակը նետվեց։

Եվ դա մեր փոխարեն ուրիշը չի անելու։

Շուտո’վ…

Сообщение Շուտո’վ…Րոպեներ առաջ Վլադիմիր Գասպարյանը հայտարարությաբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->