>

Առաջին տիկին եւ փոխնախագահ՝ երկուսը մեկում: Մեհրիբան Ալիեւան, ով ծնվել է 1964 թվականին, Կովկասի ամենահզոր ակնաբույժներից մեկն է: Նա սովորել է Մոսկվայում եւ ամուսնացել Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հետ 19 տարեկանում: Ավելի քան 35 տարվա համատեղ կյանք, երեք երեխա եւ սկանդալ՝ կոծկված մամուլի հետապնդմամբ, գրում է El Mundo-ն:

Նրա մայրը՝ Աիդա Իմանգուլիեւան, Ադրբեջանի համալսարանի առաջին կին դասախոսն է եղել: Ալիեւան ծնվել է ընտանիքում, որն անվանում են «Ադրբեջանում ամենահզոր ընտանիքներից մեկը»: Փաշաեւները խոշոր բիզնես են վարել հեռահաղորդակցությունների, բանկային գործի եւ անշարժ գույքի ոլորտում: Նա դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Այսօր մամուլը նրան անվանում է «Կովկասի թագուհի»:

Առանցքային իրադարձությունը տեղի է ունեցել 1983 թվականին, երբ ընտանիքը միավորվել է ավելի քան 40 տարի Ադրբեջանը ղեկավարող կլանի հետ: Դա տեղի է ունեցել Մեհրիբանի եւ Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի որդու պսակադրության միջոցով: Իլհամ Ալիեւը փոխարինել է հորը 2003 թվականին:




Քոչարյանի զոհերը

Հեյդար Ալիեւի մահից հետո Մեհրիբանը 2004 թվականին հիմնադրամ է հիմնել, որի նպատակն էր «Հեյդար Ալիեւի քաղաքական գաղափարախոսության քարոզչությունը»:


Ալիեւների կլանը ղեկավարում էր Ադրբեջանը այն ժամանակներից, երբ այն անկախ պետություն չէր: Այն դեպքում, երբ որոշ լրագրողների բռնաճնշումների են ենթարկել, Ալիեւայի հրատարակչական նախագծերը շարունակել են գործել: 1996 թվականին նա հիմնել է սեփական ամսագիրը՝ նվիրված մշակույթին:




Չընդունում եւ ծաղրանք

Փոխնախագահի պաշտոնում նշանակումից առաջ Ալիեւան արդեն քաղաքական փորձ ուներ: 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում նա Ադրբեջանի Ազգային վեհաժողովի պատգամավոր է դարձել: 2017 թվականին Ալիեւը փոխնախագահի պաշտոն է ստեղծել եւ այն հանձնել կնոջը: Ընդդիմությունը դա ընդունել է ծաղրանքով:


Փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին որոշումն ընդունվել է հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում չեղարկվել է նաեւ նախագահի նվազագույն տարիքի սահմանափակումը: Այդ պատճառով ենթադրություններ են հայտնվել, որ նախագահ Ալիեւը ցանկանում է իր 23-ամյա որդուն՝ Հեյդարին, կարգել դինաստիայի ղեկավար:

Ալիեւայի նշանակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը լրջորեն տուժել է նավթի գնիջեցումից:

Շատերը կարծում էին, որ այդ քայլի նպատակն է ապահովել իշխանության անցումը այն դեպքում, եթե նախագահը ստիպված լինի լքել պաշտոնը:

Պլաստիկ վիրահատություններ


Նավթի եւ գազի արտահանումը բարձրացրել է կենսամակարդակը: Երկրում հայտնվել են հինգաստղանի հյուրանոցներ եւ սեփական Ֆորմուլա-1 գրան պրին: Երկիրը արդիականացել է, իսկ Ալիեւան տարեցտարի ավելի երիտասարդացել է:

Նա մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, եւ այժմ դեմքի նորմալ արտահայտությունը կորցրել է: Այդ մասին տեղեկություն կա փաստաթղթերում, որոնք հրապարակել է WikiLeaks-ը:

Հաղորդվում է, որ Բաքու այցի ժամանակ ամերիկացի դիվանագետները չեն կարողացել նրան տարբերել երկու դուստրերից՝ Արզուից եւ Լեյլայից, եւ այդ ամենը բազմաթիվ վիրահատությունների պատճառով:

Մինչ ճգնաժամը իր երկիրը երազում էր դառնալ Կենտրոնական Ասիայի Սինգապուրը: Իսկ այսօր նրա ամուսինը կարող է վերականգնել իր հեղինակությունը շնորհիվ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նկատմամբ հաղթանակի: Նա անձամբ լուսանկարել է նրան Իրանի հետ սահմանի մոտակայքում վերադարձված տարածքներում:

Ալիեւան չի իմացել, սակայն իրանցի դիպուկահարը նկարահանել է նրանց եւ տարածել լուսանկարները, որոնք արվել են հեռուստաօբյեկտիվի միջոցով: Ադրբեջանական ԶԼՄ-ները քննադատել են այդ քայլը, այն դեպքում, երբ շատ հայեր ափսոսանք են հայտնել, որ նա չի կրակել:

Աղբյուր՝ Zham.am


от admin

-->