>

Երբ անբարոյականությունը չունի սահման…
Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց: Գիտեինք նաև, որ հանրության ամենանուրբ լարերի հետ խաղալու մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու համար կանգ չառավ անգամ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի կերպարն օգտագործելուց: Գիտեինք նաև, որ սեփական PR-ի համար Նիկոլ Փաշինյանի կինն ու թիմակիցները կարող են այցելել 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին ու ժպտադեմ նկարներ հրապարակել՝ կարծես սարսափելի ոչինչ էլ չի պատահել:




Քոչարյանի զոհերը

Գիտեինք, բայց մինչև վերջին պահը դժվարանում էինք հավատալ, որ Նիկոլի իշխանությունը պատրաստ է անգամ անարգել Եռաբլուրում հանգչող մեր հազարավոր հերոսների հիշատակը: Իշխանական քարոզչամեքենան անամոթաբար այսօր այլանդակ ստի հերթական չափաբաժինն է դրել շրջանառության մեջ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը Եռաբլուրում որդեկորույս մայրերին գումար են առաջարկում բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Լա՛վ, դուք ընդհանրապես որևէ սրբություն ու բարոյական արժեք ունե՞ք:





Ես հասկանում եմ, որ դուք ձեր բաղձալի աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ եք ցանկացած անբարո ու ստոր քայլի, բայց անարգել մեր հերոսների հիշատակը մենք թույլ չենք տա: Դու՛ք եք, որ ձեր անողնաշար քաղաքականության պատճառով ամեն օր ավելացնում եք Եռաբլուրում հանգչող մեր հերոսների թիվը, դու՛ք եք, որ ձեր բունկերներում ու ապաստարաններում թաքնված սարսափում եք անհետ կորած մեր զինվորների ու գերիների հարազատների աչքերին նայելուց, դու՛ք եք, որ ժամեր շարունակ անորոշության ու հուսահատության մեջ եք թողնում այն հարյուրավոր ծնողներին, որոնց որդիների գերեվարման մասին տեղեկություններով հեղեղված էր ամբողջ համացանցը:

Հետևաբար, գոնե մի փոքր ամոթ ունեցեք ու լռե՛ք… Լռե՛ք, քանի որ ձեր արտաբերած յուրաքանչյուր բառը ձեր դեմ է օգտագործվելու: Դուք չեք պլստալու հանրության ու ժողովրդի ցասումից ու արդարացի դատաստանից: Ժամանակն այլևս ձեր դեմ է աշխատում, բարոյական օրենքներից զուրկ իշխանիկներ…


Գրում է Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում


When immorality has no limits…
We have known for a long time that the government headed by Nikol Pashinyan has no moral principle and is ready to hold any position to hold its seat and position. We also knew that the great master of playing with the most delicate strings of the society, Nikol Pashinyan, did not stop using the image of the fake grandfather of the April war hero Robert Abajyan to come to power

. We knew that for their own PR, Nikol Pashinyan’s wife and teammates could visit the relatives of the victims of the 44-day war and post smiling pictures, as if nothing terrible had happened. We knew, but until the last moment we had a hard time believing that Nikol’s government was ready to even invade the memory of thousands of our heroes who died in Yerablur. Today, the government propaganda machine shamelessly spread another bunch of ugly lies, claiming that the forces demanding Nikol Pashinyan’s resignation are offering money to their mothers and daughters in Yerablur to take par

t in the protests. Well, do you have any holiness or moral value at all? I understand that you are ready to take any immoral and insidious step to keep your coveted seat and position, but we will not allow the memory of our heroes to be unhindered. You are the ones who increase the number of our heroes dying in Yerablur every day because

Сообщение Դու՛ք եք, որ ձեր անողնաշար քաղաքականության պատճառով ամեն օր ավելացնում եք Եռաբլուրում հանգչող մեր հերոսների թիվը․ Իվետա Տոնոյան появились сначала на .


от admin

-->