>

Ջեռոցը խոհանոցի ամենադժվար մաքրվող հատվածն է: Այն կարգի բերելու համար պահանջվում է մեծ ջանքեր գործադրել:  Խանութներում վաճառվող կենցաղային քիմիան ոչ միշտ է լուծում այդ խնդիրը ու դեռ բավականին էլ թանկ արժե:




Քոչարյանի զոհերը

Այդ պատճառով հաճախ տանտիրուհիները դիմում են տնական պայմանններում պատրաստվող միջոցների:  Օրինակ, սոդան և կիտրոնաթթուն հասանելի  են բոլորին և հիանալի կերպով մաքրում բազմաթիվ մակերեսներ:  Դրանց օգնությամբ մենք առաջարկում ենք  մաքրել ջեռոցը մրից և յուղի նստվածքից: Այս միջոցը նույնքան պարզ է և  արդյունավետ, որ մի անգամ անելուց հետո, այլևս ուրիշ միջոց չեք փնտրի:





Ձեզ հարկավոր կլինի


  • 0,25 բաժակ սոդա
  • 10 գր. կիտրանաթթու
  • 1 կիտրոն
  • 1 լ. ջուր
  • 2 թ/գ լվացող միջոց

Ինչպես մաքրել ջեռոցի ապակին

  1. Սոդայի և կիտրոնաթթվի խառնուրդին մի փոքր ջուր ավելացրեք: Այդ խառնուրդը պետք է լինի թթվասերի պես թանձր:
  2. Խառնուրդը քսեք ապակուն:
  3. Թողեք 30 րոպե:
  4. Այնուհետև սպունգով կամ լաթի կտորով լավ մաքրեք:

Ինչպես մաքրել ջեռոցի ներսի մակերեսը



  1. Լցրեք տարան ջրով, մեջը գցեք կիտրոնի շերտեր և ցանկացած լվացող միջոց:
  2. Դրեք այդ միջոցը 100 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 30 րոպե:
  3. Դրանից հետո մաքրեք յուղը սպունգի միջոցով:

Մաքրման այս միջոցները անվտանգ են և հեշտ:  Կարևորը՝ թույլ չտաք ջեռոցը ծածկվի կեղտի շերտով և մաքրեք այն ժամանակին:

Աղբյուր՝ Armpost

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->