>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցավակցական հեռագրում նշված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ




Քոչարյանի զոհերը

Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին:




Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,


Ընդունեք ամենախորին ցավակցություններս Վովա Նիկոլի Փաշինյանի մահվան կապակցությամբ:

Հոր մահը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը։ Այս դժվարին պահին ուժ և տոկունություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին»։


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ցավակցական հեռագրում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ ամենախորին ցավակցությունները Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր հոր վառ հիշատակը մշտապես կմնա հարազատների և հայրենակիցների սրտերում՝ որպես իմաստուն և տաղանդավոր ուսուցչի, աշխատասեր մարդու, հայրենասերի, ով իր կյանքը նվիրել է արժանապատիվ երիտասարդ սերնդի դաստիարակությանը:

Կիսելով անդառնալի կորստի ցավը՝ ցանկանում եմ Ձեզ և Ձեր հարազատներին տոկունություն և ոգու ամրություն այս դժվարին պահին»:

Сообщение Ովքեր են մինչև հիմա ցավակցել Նիկոլ Փաշինյանին ՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->