>

1.Ֆորմալ հավաքույթի ժամանակ անծանոթ մարդկանց քաղաքակական, կրոնական հայացքների, առողջական վիճակի կամ էլ աշխատավարձի չափսի մասին հարցնելն անտակտություն է:

2.Առանց նախապես զանգելու հյուր գնալ չի կարելի:

3.Անձրևանոցը բաց վիճակով չորացնել չի կարելի:




Քոչարյանի զոհերը

4.Բրենդային խանութների տոպրակները պետք չէ պայուսակի փոխարեն օգտագործել:





5.Պայուսակը պետք չէ ծնկներին դնել կամ այն աթոռին, որին նստած եք. դրեք այն հատակին կամ կախեք աթոռի հենակից:

6.Ռեստորանում վճարում է  նա, ով հրավիրել է, իսկ եթե պարզապես միասին եք, ապա հաշիվը պետք է կիսել, եթե այլ բան չառաջարկվի:

7.Վերելակ առաջինը պետք է մտնի տղամարդը, սակայն դուրս գալիս առաջինը պետք է դուրս գա նա, ով դռանն ավելի մոտ է կանգնած:


8.Կինոթատրոնում, թատրոնում կամ այլ նմանատիպ դահլիճում դեպի ձեր նստատեղերը շարժվելիս հարկավոր է նստածներին դեմքով շրջված անցնել:

9.Յուրաքանչյուր անձի, ում 12 տարեկանն արդեն լրացել է, պետք է «դուք»-ով դիմել:

10.Սենյակ մտնելիս հարկավոր է թակել, անգամ եթե դա ձեր երեխայի սենյակն է:

11.Համընդհանուր հայտարարել, որ դուք դիետա եք պահում, անտակտ է:



12.Գիշերանոցը տնային հագուստի փոխարեն չեն կրում:

13.Տղամարդիկ չպետք է կոճկեն բաճկոնի ներքևի կոճակը:

14.Հասարակական վայրերում կամ հյուր գնալիս բջջայինը սեղանին դնելը գեղեցիկ չէ:

15.Հետևյալ 5 բանն ավելի լավ է գաղտնի պահել ուրիշներից՝ ունեցվածքի չափը, տնային խնդիրները, սիրային հարաբերությունները, անպատվությունն ու մեծարանքի արժանանալը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->