>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ստեղծված օպերատիվ-քննչական խմբերը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեկտեմբերի 7-ին Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փորձի բացահայտման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկաններն ու քննիչները Երևանի վարչական շրջաններից մեկի բնակչուհու մոտ հայտնաբերել են ինքնաձիգ, որը քննիչի կողմից առգրավվել է: Այն ներկայացնողը իրավապահներին հայտնել է, որ ավտոմատը հայտնաբերել է շքամուտքում: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ կրակոցները արձակված լինեն նշված զենքից: Քննիչի որոշմամբ այն առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության




Քոչարյանի զոհերը





Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի էր ունեցել Շոպրոնի փողոցում և նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի և ոստիկանության Ավանի բաժանմունքի

օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները դեպք վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ և ատրճանակից կրակված պարկուճներ: Հայտնաբերվել էին նաև արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա


նույնպես առկա էինն արնանման հետքեր: Կրակոցների արդյունքում վնասվածքի հետքեր էին հայտնաբերվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարսպի վրա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


According to SHAMSHYAN.com, the operative-investigative groups set up by the Avan-Nor Nork Investigative Division of the Yerjan City Investigation Department of the Yerevan Investigation Department of the Yerevan City Police, the Nor Nork Police Department undertake the necessary joint operative-investigative actions in December. In order to reveal the attempted murder with a firearm in Yerevan on the 7th. According to photojournalist Gagik Shamshyan, on the same day the police and inves

tigators found a rifle near a resident of one of the administrative districts of Yerevan, which was confiscated by the investigator. The person presenting it informed the law enforcement that he found the machine gun in the entrance. Police and investigators suspect the shots may have been fired from the weapon. By the decision of the investigator, it was confiscated and a forensic examination was appointed. As

a photojournalist reported from the scene earlier, shots were fired in Yerevan on December 7. At around 5:40 p.m., the operative control center of the Yerevan City Police Department received a call that shots had been fired near the Vazgen Sargsyan Military University in Nor Nork administrative district. The incident took place on Sopron Street, where the officers of the Criminal Investigation Department of the Yerevan C

ity Police Department headed by the Deputy Head of the Department Arthur Zakaryan and the Head of the Criminal Investigation Department Hovhannes Aristakesyan arrived at the mentioned place. The operative group of the Nor Nork Police Department headed by the head of the department Artak Asatryan and the operative group of the Avan police departmen

Сообщение Հրատապ. սպանության փորձ են կատարել Երևանում. միայն իմանաք, թե ովքեր են դրա հետևում կանգնած появились сначала на .


от admin

-->