>

Այսօր ժամը 17։00 Սյունիքի դիրքերը հանձնվեցին, կառավարության հրահանգով, ինչպես ձեւակերպված է պաշտոնապես։ Դրա հետեւանքով Գորիս-Կապան մայրուղին կիսով չափ անցնելու է Բաքվի վերահսկողության տակ։

Հայ պաշտոնատարները վստահեցնում են, որ նորմալ երթեւեկության անվտանգությունն ապահովվելու է, սահմանապահ զորքերը արդեն 3 օր առաջ տեղակայված են։ Բացի այդ, տեղակայվելու են նաեւ ռուս սահմանապահներ թե խաղաղապահներ։




Քոչարյանի զոհերը

Դժվար է ասել՝ արդյոք հայ պաշտոնատարները հավատում են իրենց ասածին։ Ավելի շուտ, նրանց դա չի հետաքրքրում, քանի որ եթե հետաքրքրեր, բանը այս «դեմարկացիային» չէր հասնի, կամ կհասներ այլ պայմաններով։




Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, թե «Սյունիքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա: Ըստ փաստաթղթի էլ մենք շարժվում ենք»։ Թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը՝ նա չի ասել։

Եթե խոսքը տխրահռչակ եռակողմ հայտարարության մասին է, դրանում նման բան նախատեսված չէ։ Ավելին, դրանում նշված են այն 3 շրջանները, որոնք պետք է վերադարձվեն, սակայն խոսք չկա հարավի մասին։ Ավելին, այս դեպքում գործում է այն կետը, ըստ որի՝ զորքերը կանգնում են իրենց տեղում։ Ինչպես տեսնում ենք, զորքերը ոչ միայն տեղում չեն մնացել, այլ հրահանգվել է նահանջել դիրքերից։


Սա եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն է։ Եթե հավատանք իշխանության պնդումներին, որ եռակողմ հայտարարությունը գաղտնի հավելվածներ չունի, նշանակում է այս ամենը տեղի է ունենում բանավոր պայմանավորվածությամբ, այսինքն՝ ՀՀ իշխանությունը ստանձնել է միակողմանի պարտավորություններ։ Ըստ ամենայնի, դրա հետ էր կապված Ալիեւի այսօրվա գովքը Փաշինյանին։


Ինչ է կատարվում, եւ որն է լինելու դրա հետեւանքը։ Սրընթաց սահմանազատումն ավարտվելու է ինչ որ պայմանագրով, որով Հայաստանը ճանաչելու է սահմանը։ Ինչու չենք ասում փոխադարձ ճանաչում է լինելու, ինչը ենթադրվում է սահմանազատմամբ։ Որովհետեւ խամաճիկ իշխանություն ունեցող Հայաստանին պարտադրվելու է այդ պայմանագիրը, ինչպես եռակողմ հայտարարությունը, այսինքն՝ այն գործելու է ընդդեմ Հայաստանի։

Այսօր հայկական զորքերի հետքաշումը հսկելու համար Երեւան էր ժամանել ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը, որտեղից էլ մեկնել է Բաքու։ Սյունիքը կամ առնվազն մի զգալի հատվածն այդպիսով հայտնվում է շրջափակման ու մեկուսացման մեջ ցանկացած պահի։ Հնարավոր է՝ սա Սյունիքի օտարման ծրագիր է, հաղորդակցությունների մի քանի միջանցքի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածություններով։

Նկատելի է ինչպես են շտապում Մոսկվան ու Բաքուն․ Հայաստանի լիարժեք իրավազրկումն անհրաժեշտ է անակնկալներից ապահովագրվելու համար, քանի դեռ գերիների ու անհայտ կորածների զգայուն թեմայով եւ երեւանյան 17+իշխանություն թամաշայով հանրությունը պահվում է շոկի ու հուսալքության մեջ։

Աղբյուր՝ Lragir.am


от admin

-->