>

Նուռով և ընկույզով աղցան․

  • Հավի ֆիլե 350 գր,
  • Մանդարին 1 հատ,
  • Ընկույզ 70 գր,
  • Նուռ 70 գր,
  • Ոչ քաղցր մածուն 200 մլ,
  • Զիրա՝ ըստ ճաշակի,
  • Սխտոր 1 ատամ,
  • Կանաչիները` ըստ ճաշակի,
  • Աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստումը․




Քոչարյանի զոհերը

Միսը եփեք, լվացեք կանաչեղենը, առանձնացրեք նռան հատիկները և մաքրեք մանդարինը։




Ընկույզները տապակեք այնքան, մինչև ոսկե դարչնագույն ստացվի և մանր կտրատեք:

Հազարը կտրարեք մեծ չափսերով, իսկ մնացած կանաչեղենը՝ մանր։

Հունցեք սոուսը․ մածուն + աղացած չաման + սխտոր (նուրբ թակած) + աղ (պտղունց)։ Մանդարինը լցրեք սոուսի մեջ։


Ամեն ինչ խառնեք, բացառությամբ հազարի: Այն դրեք ափսեի մեջ, իսկ վերևում լցրեք պատրաստված աղցանը: Ձևավորեք նռան հատիկներով, կանաչիներով և մանդարինի կտորներով:


Աղցան հավի մսով, խուրմայով և ընկույզով․

  • Հավ (ապխտած) 200 գր,
  • Ընկույզ 2 հատ,
  • Խուրմա 200 գ,
  • Սոխ (կարմիր) 1 հատ,
  • Թթվասեր 100 մլ,
  • Քացախ (9%) 2 ճ․գ․։

Պատրաստումը․

Սոխը թթու դրեք քացախի մեջ, հավը կտրեք շերտերով: Ընկույզները տապակեք և սառեցրեք: Խուրման կտրեք բարակ կտորներով: Դասավորեք շերտերով։

Շերտերի հաջորդականությունը (յուրաքանչյուր շերտ մի փոքր համեմեք աղով)։ Սոխ + հավ + խուրմա + ընկույզ: Մատուցելիս կողքին դրեք նաև թթվասեր:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անչափ համեղ աղցանների 2 նոր բաղադրատոմսեր՝ առանց մայոնեզի։ Մտապահեք այս բաղադրատոմսերը եթե Դուք էլ ինձ պես մայոնեզ չեք սիրում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->