>

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը անդրադրձել է ադրբեջանցիների այն ծիծաղելի իբր «փաստերին», որ ադրբեջանցիները հայերին տվել են Երևանը:

Սոլովյովը շատ գրագետ դաս է տվել, ասելով, որ ադրբեջանական դպրոցներում պատմության հետ գործերը լավ չեն.




Քոչարյանի զոհերը




«Գնալով համոզվում եմ, որ ադրբեջանական դպրոցներում պատմության հետ գործերը լավ չեն: Հենց նոր ինձ գրում է ադրբեջանցի լրագրող և ասում , թե բա 1918 թվականին մենք ենք հայերին տվել «Իրիվանը»:

Իրիվան ասելով ի նկատի ունի Երեւան քաղաքը: Պատկերացնու՞մ եք՝ ադրբեջանցիները հայերին տվել են Երևանը:


Պատկերացրեք՝ ադրբեջանցիները հայերին տվել են մեր թվարկությունից առաջ կառուցված Երևանը, որն ավելի հին քաղաք է, քան Հռոմը:

Մեր թվարկությունից առաջ Ադրբեջան չի եղել, այդտեղ ադրբեջանցի չի եղել, բայց չգիտես ոնց Երևանը եղել է ադրբեջանական: Հետո՝ մոտ 2600 տարի անց՝ 1918 թվականին ադրբեջանցիները մեծահոգաբար հայերին հանել և տվել են Երևանը:


Հիմա դիմում եմ նման հիմար մտքեր ասողներին, հասկանում եմ հաղթել եք, ոգևորվել եք, օգտվել եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, բայց հիմարnւթյnւնները, թե Երևանը ադրբեջանական քաղաք է՝ ո՞վ է դրան հավատում:

Դուք ինքներդ ձեզ հավատու՞մ եք» , – ասել է Վլադիմիր Սոլովյովը:

Աղբյուր՝ Slim.am


от admin

-->