>

Ռոբերտ Քոչարյանը խոստանում է մինչև վերջ սրել իրավիճակը այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը փոշմանի: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»։


Սաֆարյանը նկատեց, որ այստեղ կարող են լինել նաև այլ կարգի սպառնալիքներ, որոնք կարող են ասոցացվել Ռոբերտ Քոչարյանի տեսակի գործիչների հետ:








Քոչարյանի զոհերը

«Փաշինյան-Քոչարյան հակադրությունն ամենևին քաղաքական չէ: Ռոբերտ Քոչարյանը լրջագույն ապացույցների հիմքի վրա մեղադրվում է 10 տարի առաջ Հայաստանում արյունոտ դեպքերի ուղղակի պատասխանատվության համար, որոնք հետևանք էին իր գործողությունների, իր իշխանության ընդունած որոշումների: Այս իմաստով, գործ ունենք կրիմինալ քաղաքական հակադրության հետ: Որքան էլ Քոչարյանը փորձում է իրեն ներկայացնել քաղաքական ճամբարի կոնսոլիդացիայի կենտրոն, այդուհանդերձ, դե ֆակտո գործ ունենք կրիմինալ քաղաքական հակադրության և կրիմինալ հակադարձման ու սպառնալիքների հետ»,- հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:


Նա նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի եղել հրապարակային քաղաքական գործիչ, երբեք չի մտել քաղաքական «մենամարտի». «Նրա խաղի առանձնահատկությունը եղել է խաղալ ուրիշ ֆիգուրներով, այլ կերպարներով, այլ մարիոնետներով:



Իշխանությունը պետք է հասկանա, որ կրիմինալ հակադրությունը կարող է տեղի ունենալ քաղաքական հարթության վրա, եթե քաղաքական դաշտում գտնվեն ուժեր, որոնք իրենց ծառայությունը կմատուցեն Քոչարյանին՝ օգտագործվելու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->