>

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը

Տիկին Նազարյանինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերիհարցազրույցներըորտեղ նա բռնապետ է անվանում Նիկոլ Փաշինյանինապա սպառնումթե վերջինս կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար, խոսում վերադառնալու հիմքերի մասին:

Քոչարյանն անցած ժամանակ է Հայաստանի համար: Մեր կյանքում այլևս չի կարող վերադառնալ մեկը, ում թիկնապահը սրճարանի զուգարանում մարդ է սպանում, ով մարդկանց դուրս է շպրտում տներից Հյուսիսային պողոտայում, ով զինված բանակ է բերում քաղաքացիների դեմ, ում ընտանիքը Հայաստանի ամենախոշոր բիզնեսների սեփականատերն է կամ մասնաբաժիններ ունի: Ուղղակի հնարավոր չէ: Այդպիսի անցյալը կարող է վերադառնալ բացառապես վերաիմաստավորվելու համար, բայց ոչ երբեք իրականության տեղը գրավելու համար: Փաշինյանին բռնապետ անվանելով երբեմնի առյուծ սպանողը երևի փորձում է դիրքավորվել իր համար անսովոր ու շատ անհարմար ընդդիմության դերում, փորձում է զոհ ներկայանալ, բայց մեկ էլ հաջորդ իսկ պահին սկսում է սպառնալ: Այ, սա արդեն իրական Քոչարյանն է:




Քոչարյանի զոհերը

Ընդհանրապես, ի՞նչ եք կարծումայսօր հեղափոխությանը վտանգ սպառնո՞ւմէթե ոչ։ Նիկոլ Փաշինյանի ելույթներից տպավորություն էոր ռեալ վտանգկա։ Նա վերջին օրերի իր ելույթում մի քանի անգամ նշեցոր հեղափոխությանպաշտպան էին ներկայանում ոմանքիսկ հիմա քուչեքում և ռեստորաններումբանակցում են ՀՀԿի հետ։


Հեղափոխությանը վտանգ չի սպառնում, որովհետև այն ունի ժողովրդի, պետական կառավարման համակարգի և ուժային մարմինների աջակցությունը: Բայց հեղափոխության անցումային փուլերում ենք գտնվում, և այս ընթացքում հնարավոր են տարբեր ռիսկեր ու աբսուրդ բաներ. ԱԱԾ-ին գաղտնալսում են, Հայաստանի օրենսդրի բարձրաստիճան պաշտոնյան երկիրը ԵԽԽՎ-ում ներկայացնում է որպես բռնապետություն, կարող է մեկ էլ փորձ արվի ընտրություններում փողը կամ այլ ռեսուրսներ օգտագործել ընտրական կամքի ձևավորման համար, ու թեև ԱԺ-ն է ձևավորում կառավարությունը, բայց հենց կառավարությունը պետք է ձև գտնի` ԱԺ-ն լուծարելու:





Սյուրռեալիստական ժամանակներում ենք ապրում, ու անհրաժեշտ է յուրաքանչյուրի աչալրջությունը, աջակցությունը, ճիշտ տեղեկության փոխանցումը, թե ասվածի, թե գաղտնալսվածի կոնտեքստը հասկանալը: Իհարկե, պետք է ասեմ նաև, որ ինձ բոլորովին դուր չի գալիս, որ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց թույլ են տալիս խոսքի մեջ, լինի դա ուղիղ եթեր, թե հեռախոսազրույց, օգտագործել այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են տարբեր մեկնաբանություների տեղիք տալ, որոնք կարող են ընկալվել որպես խոսքի ու գործի տարբերություն:

Իսկ ինչ վերաբերում է ռեստորաններում ՀՀԿ-ի հետ բանակցողներին՝ ես տեղեկություններ չունեմ, թե ում է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը: Քանի դեռ նա անուններ չի հնչեցնում, ես կռահումներ չեմ ուզում անել:

Ընդհանրապես ովքե՞ր են հակահեղափոխականներըում նկատի ունի ՆիկոլՓաշինյանը։


Նայած թե որ համատեքստում է խոսակցությունը: Եթե ընտրական, ապա հակահեղափոխականներ են փողով ընտրական կամք ձևավորող թեկնածուները, ընտրակաշառք տվողներն ու ստացողները: Եթե բիզնեսի համատեքստում է, ապա հարկերը թաքցնողները, մենաշնորհներով մրցակցությունը խեղդողները: Եթե արդարադատության կոնտեքստում է, ապա ծախու դատավորները: Ցանկացած քաղաքացի, պաշտոնյա և քաղաքական գործիչ, ով փորձում է գործել օրինականության դաշտից դուրս, գործում է հեղափոխության դեմ:

Օլիգարխների թիկնազորներին զինաթափելու հրաման տվեց ՆիկոլՓաշինյանը։ Հիմա մի քանի օր է այս ուղղությամբ աշխատանքներն ենիրականացվում։ Ինչպե՞ս եք գնահատում։ Շատերի գնահատմամբ՝մեթոդաբանությունը՝ գետնին պառկեցնելու և զինաթափելու, ճիշտ չիընտրված։

Իհարկե, կա զինաթափելու ավելի արժանապատիվ մեթոդ: Անօրինական զենք ունեցողները կարող են ինքնակամ հանձնել այն իրավապահ մարմիններին: Եթե այս մեթոդով չեն առաջնորդվում, ապա պետք է պատրաստ լինեն, որ մի օր էլ բռնի կերպով կզինաթափվեն:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցնէր, և պարզվեցոր Ազգային ժողովը Քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծելԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հարցովքանի որ գործովնախաքննություն է ընթանում։ Այնուամենայնիվայն ստեղծվեց պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ։



ԱԺ կանոնակարգով քննիչ հանձնաժողով ստեղծվում է 27 պատգամավորների ստորագրությամբ: ՀՀԿ-ն, իհարկե, մասնատված է, բայց դեռ ինչ որ հենարան ունի ԱԺ-ում և դա օգտագործելու է տարբեր քաղաքական նպատակների համար: Այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ կապված մեր միակ անհամաձայնությունն այն էր, որ կանոնակարգում կա սահմանափակում. քննիչ հանձնաժողովում չի կարող քննվել մի հարց, որը գտնվում է քնննության փուլում: Հայտնի գաղտնալսման փաստով հարուցվել է երկու քրեական գործ՝ գաղտնալսողին հայտնաբերելու և գաղտնալսվածերի ծառայողական լիազորություների հնարավոր չարաշահուը պարզելու համար: ՀՀԿ խմբակցությունն ասում է, որ իրենք ուզում են քննել ընդհանուր խնդիրը, ոչ՝ կոնկրետ դեպքը, բայց, ես կարծում եմ, որ հանձնաժողովն այդ քննության ընթացքում անխուսափելիորեն մտնելու է այն հարցերի դաշտը, որոնք նախաքննության շրջանակում են, նախաքննության գաղտնիք են, հանձնաժողով հրավիրվող անձինք՝ պաշտոնյաները, գործով վկաներ են, ու այս իմաստով հանձնաժողովը չի կարողանալու ստանալ տեղեկություններ ու ԱԺ-ին ներկայացնել բովանդակային զեկույց այս հարցով: Ես կողմ կլինեմ, որ այս հարցը ԱԺ-ում մանրամասն քննարկվի ավելի ուշ:

ԱԺ արտահերթ ընտրություններն այսօր արդեն հրամայակա՞ն չեն։

Ամեն օր կա այդ հրամայականը:

Քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացն արդյոք չապացուցեցոր ՀՀԿականները որևէ կերպ պատրաստ չեն խորհրդարանի լուծարմանը։

Իրենք նաև պատրաստ չէին Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->