>

Shamshyan.com-ը գրում է. Երեկ, դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Սուրեն Ազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ 65-ամյա Հակոբ Ծատուրյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են Հ․Ծատուրյանի մահը։ Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանություն։ Դեպքի վայր են ժամանել

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի համանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ելնելով վարորդի անվտանգության պահպանությունից, վաշտի հրամանատար Ա․ Պետրոսյանի ուղեկցությամբ՝ նրան տեղափոխել են Ոստիկանության Կոտայքի բաժին, քանի որ վրաերթի ենթարկվածը մասնակցելիս է եղել «Լուսաբաց» Ռեստորանային համալիրում




Քոչարյանի զոհերը

հարսանեկան արարողությանը, և կնոջ հետ փողոցն անցնելիս են եղել, երբ վրաերթի է ենթարկվել։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի




գլխավորությամբ։ Փաստի առթիվ Տ․ Բաղյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ Մանուկյանի գլխավորությամբ՝ BMW-ն հայտնաբերեցին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, որը քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Shamshyan.com writes. Yesterday, on December 18, a fatal accident took place in Kotayk region. At about 11:20 pm, 22-year-old Suren Azaryan, a resident of Abovyan, ran over 65-year-old Hakob Tsaturyan, a resident of Nurnus village, in front of the Lusabats restaurant complex on the 3rd km of the Yerjan-Shan highway in his BMW car. As photojournalist Gagik Shamshyan reports from the scen


e, the driver did not flee, he called an ambulance, but the doctors arrived and registered HJaturyan’s death. The driver then called the police. The officers of the 1st platoon of the 3rd battalion of the 2nd officer battalion of the Traffic Police headed by the deputy commander of the battalion Hayk Davtyan, the battalion commander Arthur Petrosyan, the platoon commander Tigran Kotanjyan arrived at the scene. Those gathered at the scene said that due to the safety of the driver, the platoon commander A. Accompan

ied by Petrosyan, he was taken to the Kotayk Police Department, as the victim was attending a wedding ceremony at the Lusabats Restaurant Complex, and was crossing the street with his wife when he was run over. Tigran Barseghyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information on the incident to the Kotayk Investigation Division of the Kotayk Regi

onal Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team headed by the head of the department Garnik Matosyan, especially senior investigator Tigran Baghyan arrived. Regarding the fact, T. By Baghyan’s decision, a criminal case was initiated according to the features of Part 2 of Article 242 of the RA Criminal Code. The photojournalist reports that the officers

Сообщение Ողբերգական դեպք Հայաստանում. հարսանիքն ավարտվեց սարսափելի մահով появились сначала на .


от admin

-->