>

Հակոբ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Եռաբլուրում այսօր տեսանք ամեն ինչ, բայց առաջնահերթ տեսանք, թե ինչ տեսք է ունենում սուրբ մեռելների հաշվին իր քաղաքական մահը մի փոքր երկարաձգելու հույսով սեփական ժողովրդի՝ իրար դեմ հերթական սադրանքը հրահրած դավաճան վարչապետը․ նա սփրթնած էր, հազարավոր ոստիկաններով ու թիկնապահներով շրջապատված, զրահավահանը գլխին պահած։




Քոչարյանի զոհերը

Անհասկանալի զանգվածը, որը երթի սկզբից մինչև վերջ քայլեց ՛՛Նիկոլ վարչապետ՛՛ գոռալով ու ծափահարելով, պատկերավոր ցույց տվեց, թե ինչպիսի ողբալի վիճակում է մեր երկիրը, քանզի երկրիս վարչապետ ընտրողը հենց այդ անգրագետ, ճղճիմ ու լկտի մասսան է, որին յուր վարչապետը ՛՛ հպարտ ժողվուրդ՛՛ է կոչում։




Օրն ավարտվում է ու թվում է ամեն ինչ տեսել ու լսել ենք եղածի մասին, բայց աչքովս ընկավ ահա այս տեսանյութը, որտեղ զոհված կամավորական Վրեժ Պողոսյանի ծնողները արցախցիների հանդեպ առանձնահատուկ ատելությամբ իրենց անվայել վարքն ու մարդատյացությունն են դրսևորում տեսախցիկների առջև։

Այս մի քանի րոպեները խորհուրդ կտամ չդիտել, քանզի հերոսի ծնողին վայել է վեհությունը, և ոչ թե ահա այս ատելությանը։ Բայց դրա մասին չէ, որ ուզում էի խոսել։


ՈՒՐԵՄՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ահա այս զոհվածի ընտանիքի ընդամենը 2 շաբաթ այցելել էին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու Լենա Նազարյանը։ Մեղք չեմ վերցնի ասել, թե պայմանավորվել են կամ ուրիշ բան, բայց այդ տիկնոջ քաղաքական հայտարարությունները, հասցեական մեղադրանքներն ու նիկոլի ոտքերը պաչելու տեսարանները այլ բան չեն ասում։

Ի դեպ, մայրն էլ միամտաբար լրագրողին ասում է, որ շուտով Նիկոլը մոտենալու է իրենց գերեզմանին…։


Ու հակասություններով լի էր այս ընտանիքի վարքը. ամուսինն ասում էր՝ նիկոլը մի օր շուտ ստորագրեր, իմ տղեն սաղ կլիներ, իսկ կինը մեղադրում Վիտալի Բալասանյանին՝ որդուն սպանելու մեջ, մարդու, ում նիկոլը մինչև վերջ չթողեց մոտենալ շտաբին։

Այսինքն ստացվում է, որ այսօր Եռաբլուրում ոչ միայն քայլերթի մասնակիցներն էին բերովի, այլ նաև զոհվածներին էին սև-սպիտակ արել ու նախապես պայմանավորվել։ Ամեն ինչ դրան է տանում։

Սա խայտառակություն է՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՆՆԵՐԵԼԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԸ ՊԱՌԱԿՏԵԼՈՒ ՈՒ ԻՐԱՐ ԴԵՄ ՀՆԱԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

 


от admin

-->