>

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վերաբերյալ, ըստ որի՝


«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով»։







Քոչարյանի զոհերը

Սյունիքի մարզում սահմանի «դեմարկացիան» Հայաստանի տգետ ու կամազուրկ պաշտոնյաների բարձր հովանու ներքո անցնում է ռուս-թուրքական ռազմավարական պայմանավորվածության տրամաբանությամբ։


Այն նախատեսված չէ որեւէ փաստաթղթով, ավելին, ըստ եռակողմ հայտարարության՝ այդ հատվածներն ընդհանրապես չպետք է քննարկման թեմա լինեին։ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, թե Սյունիքի մարզում սահմանի «դեմարկացիան» բխում է եռակողմ հայտարարության տրամաբանությունից, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, թե եթե դա չարվի, ռազմական էսկալացիան կտեղափոխվի Սյունիքի տարածք։

Այս հայտարարությունները վկայում են ռուս-թուրքական պլանի մասին, որը «եռակողմ հայտարարության տրամաբանությամբ» պարտադրվում է Հայաստանին։ Սյունիքը այդ պլանի մի մասն է, մի քանի հաղորդակցական միջանցքների մասին քննարկումներով։ «Վիճարկելի տարածքներով» անցնող ճանապարհները պետք է անցնեն ռուս-թուրքական վերահսկողության տակ։


Այս տրամաբանությամբ, արդեն խոսակցություններ կան Արարատի մարզի մասին, եւ կարող է խոսք լինել Երասխ-Տիգրանաշեն (Քյարքի) հատվածի մասին։ Բերձոր-Շուշի հատվածով «նոր սահմանի» հաստատումից հետո այդ հատվածի ռուս-թուրքական վերահսկողությունը ամբողջացնելու է դեպի Արցախ եւ Սյունիք լիարժեք շրջափակման հնարավորությունը։

Դա էլ է բխում եռակողմի տրամաբանությունից, որին համակերպվել ու հավատարմություն են հայտնել իշխանությունն ու 17-ի ձեւաչափը, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է իր ջոկատներով «Սյունիքի նոր սահմանները» պաշտպանելու պատրաստակամությունը։


от admin

-->