>

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․




Քոչարյանի զոհերը

«Սիրելի՛ սյունեցիներ




Մեր բնօրրանը վտանգված է առավել քան երբևէ, իսկ արժանապատվությունը՝ ոտնահարված։ Բայց մենք, ինչպես միշտ, չենք ընկճվելու, չենք ենթարկվելու դավաճանությանն ու դավադրությանը, շարունակելու ենք պայքարել և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք պիտի ապացուցենք, որ եղել ենք, կանք և ուժեղ ենք լինելու, և որ մեզ կոտրել հնարավոր չէ։

Դեռևս հարյուր տարի առաջ սյունեցին պաշտպանեց ինքն իրեն, իր ընտանիքը, պահեց իր հողը հայրենի։


Հարյուր տարի անց աղետը նորից թակեց Սյունիքի դարպասը և ես վստահ եմ, որ նորից սյունեցին իրեն կդրսևորի որպես պետականության և հայրենիքի արժանապատիվ պաշտպան։

Երկրի ապիկար և սրբապիղծ փաստացի ղեկավարությունը, հատկապես նիկոլ փաշինյանը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա, նրանք դավաճանել են Արցախին ու արցախցիներին և շարունակում են դավաճանել Սյունիքին և սյունեցիներին։


Սիրելի՛ սյունեցիներ
Հաշվի առնելով ճակատագրական և վճռորոշ պահը Լեռնահայաստանի հետագա գոյատևման համատեքստում, կոչ եմ անում պայքարել սեփական արժանապատվության համար և չթողնել դավաճաններին ոտք դնել մեր սուրբ հողում։

Եվ ուրեմն Դավիթ բեկյան ուխտով և նժդեհյան ոգով շարունակենք մեր պայքարը»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին աշխատանքային այց է կատարելու Սյունիք․ «Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»,-նշել էր վարչապետը։

Сообщение Քիչ առաջ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->