>

Մանկական ցանափոշին կարող է ձեզ օգնության հասնել բազմաթիվ դժվարին կացություններում՝ փոխարինելով կոսմետիկ միջոցներին, և դրա հաշվին բավական փող խնայելով։ Որոշ դեպքերում կխնայի նաև ձեր առողջությունը։

Կարճ ասած, մանկական ցանափոշին այնքան օգտակար հատկություններ ունի, որ կթվարկենք դրանցից միայն մի քանիսը։

Չոր օճառահեղուկ: Մանկական ցանափոշին կարելի է օգտագործել՝ մազերն արագ թարմացնելու համար, քանի որ իսկապես չոր օճառահեղուկի արդյունքի է հանգեցնում և անփոխարինել է, երբ մազերը լվանալու ժամանակ չկա։




Քոչարյանի զոհերը

Փրայմեր: Պարտադիր չէ գնել մակիաժի հիմքը, որպեսզի գուներանգը լավ նստի։ Մանկական ցանափոշու թեթև շերտն իր գործը հեղուկ միջոցներից ավելի լավ կանի։





Փղոսկրե դեմք: Դիմահարդարումը վերջացնելու համար, ու՝ որպեսզի դեմքը չփայլի, անպայման չէ, որ փայլատեցնող դիմափոշի գնել։ Սովորական մանկական ցանափոշին էլ նույնը կանի։

Փարթամ թարթիչներ: Վրձնով ցանափոշի ցանեք թարթիչներին, այնուհետև քսեք թարթչաներկի առաջին շերտը։ Երբ ներկը մի քիչ չորանա, քսեք ցանափոշու ու թարթչաներկի հաջորդ շերտը։

Կատարյալ հոնքեր: Վրձնով մի քիչ ցանափոշի քսեք հոնքերին՝ նախքան դիմահարդարումը, իսկ հետո մշակեք մատիտով։ Այդպես հոնքերն ավելի խիտ ու ծավալուն կլինեն։

Մազահեռացում: Ինչպես շաքարային, այնպես էլ մոմային դեպիլիացիա անելուց առաջ, այդ միջոցների՝ մաշկին ավելի լավ կպչելու համար, ցանափոշի լցրեք համապասխան մասերին՝ նախքան բուն գործընթացն սկսելը։ Ի դեպ, մաշկը ևս այդպես ավելի քիչ կվնասվի։


Դիմացկուն շրթներկ: Նախքան շրթներկ քսելը շուրթերին մանկական ցանափոշի ցանեք և թփթփացրեք անձեռոցիկով։ Բարակ շերտը չի երևա, բայց հուսալիորեն կպաշտպանի մակիաժը։

Սափրելուց հետո: Ոտքերը սափրելուց հետո խնամքի մատչելի միջոց․նախ թարմացնող կրեմ քսեք, իսկ երբ ներծծվի, ոտքերը մշակեք ցանափոշով։ Մաշկը կատարյալ կդառնա։

Ճանկռվածքներ և քերծվածքներ: Որպեսզի այդ տհաճ վնասվածքներն արագ լավանան և զերծ մնան վարակից, դրանց վրա մանկական ցանափոշի լցրեք։



Հատուկ գոտի: Ոտքերի միջև մաշկը հաճախ հարվում է քայլելիս։ Հատկապես երբ կիսազրջազգեստ եք հագնում՝ առանց զուգագուլպա։ Ազդրերի ներսի կողմում մանկական ցանափոշի ցանեք, և խնդիրը կյուծվի։

Հարումների դեմ: Որպեսզի կոշիկը չհարի, ներսից ցանափոշի ցանեք։ էլ կոշտուկներ չեն լինի։

Քրտնած կոշիկ: Մարզադահլիճում մարզումներից առաջ մարզակոշիկի ու գուլպաների մեջ մի քիչ ցանափոշի ցանեք։ Այլևս տհաճ նեխահոտերը ձեզ չեն անհանգստացնի։

Սառը սավան: Պարզվում է՝ եթե թեթևակի ցանափոշի լցնենք անկողու սպիտակեղենի մեջ, ամռանը, նույնիսկ առանց օդորոակիչի, սառնությունը կպահպանվի։

Ծովափին: Ծովափ մեկնելուց առաջ անպայման մանկական ցանափոշի դրեք պայուսակում։ Ոտքերը դրանով մշակեք, ու ավազը չի կպչի։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->