>

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը մեկ շաբաթ Կովկասում է: Նա երկու օր մնացել է Վրաստանում եւ մեկնել Բաքու, որտեղ մնալու է 5 օր, մինչեւ երկուշաբթի: Ադրբեջանցի լրագրողները չեն կարողանում պարզել, թե ինչու է ժամանել Լիբերմանը, բայց հատուկ նշում են, որ նա որոշել է Հայաստան չմեկնել:

Կովկասի հանդեպ հետաքրքրությունն անկասկած կապված է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների եւ Իրանի հանդեպ միջազգային քաղաքականության փոփոխության հետ: Հայաստանը Իրանի հետ պահպանում է բարեկամական հարաբերություններ, ինչպես նաեւ մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա:




Քոչարյանի զոհերը

Ըստ ամենայնի, Իսրայելը մտադիր է Վրաստանը եւ Ադրբեջանը օգտագործել որպես պլացդարմ հակաիրանական քաղաքականության համար: Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելը ի նշան երախտագիտության դրա դիմաց կարող է Ադրբեջանին ավելի շատ զենք տալ: Ինչ վերաբերվում է Վրաստանին, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սկսել են ավելի կոնկրետ խոսել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության մասին: Դա էլ թերեւս երախտագիտություն է Վրաստանին:





Այս ֆոնին, Վրաստանի ու Հայաստանի խնդիրները գլոբալ գործընթացների մաս են: Վրաստանը սեպտեմբերի սկզբին անսպասելի որոշում կայացրեց, որով արգելվում է իր տարածքով բեռնատարներով ցորենի ներկրումը Հայաստան: Արգելքը պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 15-ին, բայց Վրաստանի կառավարությունը հետաձգել է 15 օրով:

Վրաստանի այս որոշումը Հայաստանում բացասական է ընդունվել: Խոսքը ռազմավարական մթերքի՝ ցորենի մասին է: Երեւան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հստակություն չի մտցրել այս հարցում: Համենայնդեպս, չի հնչել որեւէ հրապարակային հայտարարություն քաղաքական հնարավոր մոտիվների մասին: Մնում է ենթադրել, թե ով է վրացիներին «խորհուրդ տվել» արգելել ցորենի տրանզիտը բեռնատարներով:


Խնդիրն այն է, որ Բաքվում է ոչ միայն Լիբերմանը, այլեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով Բաքու է ժամանել այդ քաղաքի «բոլշեւիկա-դաշնակցական օկուպացիայից ազատագրման» 100-ամյակի տոնակատարությանը:



Դրանից առաջ Էրդողանը մեկնել էր Մուշ եւ թուրքերին շնորհավորել Մանազկերտում հաղթանակի համար, երբ թուրքերը նվաճեցին Անատոլիան: Անատոլիան հայերի արեալն է, եւ 1000 տարի անց թուրքերը կարող են տոնել միայն Անատոլիայի զավթումը, բայց ոչ դրա հանդեպ իրավունքը: Այնպես, ինչպես Նախիջեւանի ու նույնիսկ Բաքվի դեպքում:

100-ամյա պայմանագրերի ժամկետը, որոնք կնքվել են Առաջին աշխարհամարտի ու Օսմանյան կայսրության փլուզման արդյունքներով, ավարտվում է: Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որպեսզի Ռուսաստանի, Իսրայելի եւ այլոց օգնությամբ երկարաձգել այն պայմանագրերի ժամկետները, օրինակ՝ Կարսի պայմանագրի, որոնք ավարտվում են 2021 թ.:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->