>

Այսօր Սիսիանի եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը քահանան չի սեղմել և արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել: Սա առաջացրել է մի խումբ սիսիանցիների դժգոհությունը, և նրանք երթով շարժվել են դեպի եկեղեցի, որպեսզի թույլ չտան քահանայի մուտքը եկեղեցի:




Քոչարյանի զոհերը

Այս առնչությամբ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես մի բան գիտեմ. քահանան ընդհանրապես իր առաքելությունն ունի՝ նա պետք է քարոզի սեր, հանդուրժողականություն, միասնություն: Եթե նա այդպիսի քաղաքական գնահատականներ ունի, ինչո՞ւ է եկեղեցու ներսում: Եվ ով ուզում է լինի՝ վարչապետը, թե մեկ ուրիշը, նա չպետք է դրսևորի նման պահվածք: Դա անընդունելի պահվածք է»:




Նրա խոսքով՝ այսպես կոչված, հոգևոր դասը ամբողջությամբ նույնիսկ իրենց կողմնորոշումը հայտնեցին 17 կուսակցությունների հանդեպ և աջակցում են նրանց. «Սա անհասկանալի իրավիճակ է: Լավ կլիներ կաթողիկոսը հանրությանը պարզաբաներ, թե ինչու են իրենք այդպիսի դիրքորոշում հայտնել, ինչու են սատարում 17-ին»:


Իրավապաշտպանը նկատեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ կաթողիկոսն այսպիսի ակտիվություն չցուցաբերեց, որևէ կոչ չարեց, երբ մարդիկ դրա կարիքն ունեին. «Ես չեմ ընդունում նաև, որ կաթողիկոսի նկատմամբ պետք է լինի այսպիսի վերաբերմունք, մերժում:


Սա էլ է ծայրահեղություն, բայց իրենք պետք է մտածեն, թե ինչու է այսպես: Կաթողիկոսը պետք է մտածի և մեզ հայտարարի՝ ինքը այլևս քաղաքակա՞ն դեմք է, թե՞ ուղղակի իրավիճակից ելնելով քաղաքական շահեր ունի, որը և փորձում է արտահայտել: Եվ պարզ է, որ կաթողիկոսը այս քահանային չի մեղադրելու իր կեցվածքի համար»:

 

Сообщение Ծայրահեղ իրավիճակ է․ Կաթողիկոսը պետք է հայտարարի՝ այլևս քաղաքակա՞ն դեմք է, թե՞․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->