>

Դարչինն ավելի հզոր է, քան մարդկանց մեծամասնությունը մտածում է։ Հին ժամանակներում դարչինը համարվում էր ավելի թանկարժեք, քան ոսկին։ Դարչինն ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային, հակաինֆեկցիոն միջոցներ։ Դարչինն օգնում է ձեզ լուծել առողջական այս 6 խնդիրները։

1. Կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ։ 2-րդ կարգի դիաբետ ունեցող մարդկանց համար դարչինը պարզապես անհրաժեշտություն է։ Դարչինը խթանում է ինսուլինի ընկալիչներին և արգելք է հանդիսանում ոչ ակտիվ ֆերմենտների համար՝ բարելավելով  բջիջների գլյուկոզան օգտագործելու ունակությունները։

Օգտագործելով ընդամենը 1/2 թեյի գդալ օրվա մեջ 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ դուք զգալիորեն կբարելավվեք ձեր առողջությունը և ինքնազգացողությունը։ Հրաշալի միտք է ավելացնել դարչինը մեկ բաժակ կակաոյի մեջ։




Քոչարյանի զոհերը

2. Ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ձեզ մոտ մոռացկոտությո՞ւն է առաջանում և կենտրոնանալու հետ խնդիրնե՞ր, ուրեմն՝ մտցրեք ձեր ամենօրյա սննդակարգի մեջ կես թեյի գդալ դարչին և դուք շուտով կնկատեք արդյունքները։





3. Սրտանոթային համակարգ: Կանոնավոր կերպով դարչինի օգտագործումն ամրացնում է արյան անոթները։ Դա զգալիորեն նվազեցնում է սրտի կաթվածի զարգացման հավանականությունը։

4. Բարելավվում է ստամոքսի և աղիքների աշխատանքը։ Դարչինն օգնում է ազատվել շատ մարսողական խնդիրներից։ Դրա օգնությամբ լավանում է ձեր մարսողությունը, անցնում է փորլուծությունը, գաստրիտը և այլն։


5. Նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Շատ հետազոտություններ հաստատում են, որ դարչինն ունակ է զգալիորեն նվազեցնելու քաղցկեղի զարգացումը, ինչպես նաև օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ, եթե հիվանդությունն արդեն կա։

6. Ակտիվացնում է արյան շրջանառությունը: Ձեզ մոտ արյան վատ շրջանառությո՞ւն է և հաճա՞խ են ձեռքերը և ոտքերը սառչում։ Ուրեմն՝ խմեք մեկ բաժակ կակաո և կես թեյի գդալ դարչին նախաճաշին և դուք կզգաք արդյունքները մեկ շաբաթից։ Ինչպե՞ս ճիշտ օգտագործել դարչինը։

Շատ կարևոր է։ Օգտագործեք միմիայն բնական դարչին։ Իդեալական կլինի, եթե գնեք դարչինի ձողիկներ և այն դարձնեք փոշի բլենդերի օգնությամբ։



Ավելացրեք կես թեյի գդալ այս հրաշալի համեմունքից ձեր առավոտյան ըմպելիքի մեջ և դուք շատ շուտով կզգաք՝ ինչպես են լավանում ձեր ինքազգացողությունը և տրամադրությունը։

Դուք նաև կարող եք խառնել 2 ճաշի գդալ դարչնի փոշին 200 մլ բնական մեղրի հետ և օգտագործել 1 թեյի գդալ օրվա մեջ 2 անգամ։ Ցանկալի է ամեն օր ուտել մեկ թեյի գդալ դարչին։ Արգելվում է օգտագործել դարչին հղի կանանց, կրծքով կերակրող մայրերին և հիպերտոնիկներին։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->