>

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում. կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց, ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում»,- ասել է Հովհաննիսյանը:








Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում՝ կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են:


Ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 15-ին կրակել էին Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ: Ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել՝ Կոթիի 60-ամյա բնակիչ Սուրեն Սեփխանյանը:

Նա տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, վիճակը բարվոք է:



Սեպտեմբերի 14-ին էլ ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։ Մինչ այդ՝ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->