>

Վեց տարի ընկերություն անելուց հետո, այսօր Սոնա Աբրահամյանը և Դավիթ Միրոյանն իրար սիրելու հավերժ խոստում տվեցին Սողմոսավանք եկեղեցում: Հարսանիքից առաջ BlogNews.am զրուցել է Սոնայի հետ, ով հետաքրքիր դրվագներ է պատմել հարսանիքի նախապատրաստական աշխատանքներից: BlogNews.am-ը ներկա է եղել հարսանեկան արարողությանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները

Զույգը երկու շաբաթվա ընթացքում է նախապատրաստվել հարսանիքին, ամեն ինչ արել են մինիմալիստական ոճում: «Ինքնաբերաբար այնպես ստացվեց, որ մեր հարսանեկան թեմատիկան ավելի փայտային ոճի մեջ եղավ: Մեր խնջույքը բացօթյա տեղում է լինելու, այնպես որ ամբողջ տարածքն էլ զարդարված է լինելու պարաններով: Պետք է ասեմ, որ այս գործում մեծ դեր են ունեցել մեր ընկերները, քանի որ իմ և  Դավիթի գրաֆիկը շատ խիտ էր և մեր ընկերները հավասար զբաղվել են մեր հարսանիքի նախապատրաստությամբ: Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր պարտականությունը, տպագրությամբ մեկն էր զբաղվում, տարոսիկներով` մյուսը: Եթե մեր ընկերները չլինեին մենք երկու շաբաթում ոչինչ չէինք հասցնի անել»:




Քոչարյանի զոհերը






Սոնան նշում էր, որ Դավիթի զբաղվածությունն Առաջին ալիքի նոր եթերաշրջանում կրկնապատկվել էր և նա չէր հասցնում ինչ որ բանով զբաղվել: «Նա ուներ պարզապես հստակ պարտականություններ հարսանիքի հետ կապված և նա դա արեց, հարսանիքից երեք-չորս օրվա ընթացքում: Մնացածն արել եմ ես: Քանի որ ես տեսակով այնպիսին եմ, որ սիրում եմ ամեն ինչ պլանավորել և հետո այդ ամենն արագ անել, այնպես չէ որ ինձ դժվար էր ինչ որ բան անել,  հակառակը` ինձ այդ ամենը հաճելի էր, պարզապես ժամանակի սղությունն էր մի քիչ դեր խաղում»:

Հաղորդավարուհու հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Արամ Նիկոլյանն է. «Իհարկե գուցե լավ է, երբ հարսանեկան զգեստդ ընտրում ես տվյալ սեզոնի նորաձևության թրենդներին համապատասխան, բայց մի քանի տարի հետո լուսանկարները նայելիս հասկանում ես թե ինչ սարսափելի է այն նայվում: Դրա համար որոշեցի ընտրել զգեստի դասական տարբերակը, բայց ինձ համար զգեստիս առանձնացողը գույներն են, ես դրա համար շնորհակալ եմ Արամ Նիկոլյանին: Ես ուզում էի այն լիներ հենց իմը, սկզբում ընտրեցինք կաթնագույնի և սպիտակի երանգները, բայց հետո Արամը մտածել էր որ այլ գունային  լուծում կարող էր տալ: Ինձ իսկապես շատ է դուր գալիս»:


Սոնան և Դավիթը հայկական ավանդական տարրերից մի քանիսը բացառել են. «Չի լինելու ավանդական երթուղին, պարերը բակերում, ինչպես նաև չի լինելու մեղրի և լավաշի արարողությունը: Սկզբում կհանդիպենք այգում, որտեղ կլուսանկարվենք, որից հետո արդեն բոլորով հանդիպելու ենք եկեղեցում: Բացառել ենք նաև շատ կենացները, դրանք պարզապես մինիմալ ենք հասցրել, որպեսզի հյուրերն ավելի շատ կարողանան ուրախանալ»:

Ի դեպ, չի լինելու նաև հարսանեկան պարը, փոխարենը Սոնան և Դավիթը միասին կպարեն: «Ես սիրում եմ, երբ լինում է հարսի պար այն դեպքում երբ պրոֆեսիոնալ ես պարում, այլ ոչ թե երբ պարզապես երկու շաբաթում սովորում ես: Կլինի իմ և Դավիթի պարը, չնայած դա էլ չէինք պլանավորել, բայց մեր ընկերներն ասացի, որ մենք լրիվ արդեն շեղվում ենք հարսանեկան կանոններից»:



Հաղորդավարուհին նշեց, որ ամուսնությունից հետո առանձին են ապրելու: Ճանապարհորդության դեռ չեն մեկնի, քանի որ Առաջին Ալիքում աշնանայի եթերաշրջանն է մեկնարկել և զույգի գրաֆիկը բավականին ծանրաբեռնված է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->