>

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հետազոտողները պարզել են, թե որն է առաջնեկին ունենալու լավագույն ժամկետը։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 30-39 տարեկանում կանանց ունեցած երեխաներն ավելի խելացի են իրենց հասակակիցներից։


Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biodemography and Social Biology պարբերականում։ Հետազոտությունը ղեկավարել է Լոնդոնի տնտեսական դպրոցը ներկայացնող Ալիսա Գոիսիսը։ Նա վերլուծության է ենթարկել Մեծ Բրիտանիայում երեխաների ծնվելու 18.000 տվյալ և համեմատել է երեխաների մտավոր զարգացումը՝ կախված նրանց մայրերի տարիքից։








Քոչարյանի զոհերը

Երեխաների տվյալների վերլուծությունից ու դիտարկումից հետո Գոիսիսը եկել է այն եզրահանգման, որ առաջնեկին ունենալու լավագույն տարիքը կազմում է 30-39 տարեկանը։ Իսկ 23-29 տարեկանում և 40-ից բարձր տարիքում կանանց ծննդաբերած երեխաները մտավոր զարգացվածության հարցում զիջում են 30-ից հետո ծնված երեխաներին։


Նա հավելել է, որ 40-ից հետո կանանց ունեցած երեխաներն ավելի հակված են ճարպակալման։ Գոիսիսը դա բացատրել է նրանով, որ այդ տարիքի կանայք ավելի պակաս աշխույժ են, քան երիտասարդ մայրերը, և իրենց երեխաներին չեն ապահովում բավականաչափ ակտիվություն, ինչն էլ հետագայում ավելորդ քաշ է առաջացնում նրանց երեխաների մոտ։



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->