>

Այսօր Ձեզ համար հեշտ չի լինելու, դա նրանից է, որ բաղադրիչները բազմազան են: Բայց ճաշակի ինչպիսի՜ հզոր բույլ: Ամենակարևորն այն է, որ մենք դա անելու ենք առանց ջեռոցի, ինչը որոշ դեպքերում նախընտրելի տարբերակ է: Այսօրվա ճաշացանկում հավի կրծքամսով  խմորեղենն է:

Շերտավոր խմորով և մսով կարկանդակ․




Քոչարյանի զոհերը

Բաղադրիչները խմորի համար․




  • 400 գ հավի ֆիլե
  • 450 մլ մածուն
  • 2  ձու
  • 100 գ ցորենի ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 թեյի գդալ աղ և պղպեղ
  • Մի պտղունց մշկընկույզ։

Միջուկի բաղադրիչները․

  • 250 գ մայոնեզ
  • 200 գ հալվող պանիր
  • 2 թթու վարունգ
  • 15 կանաչ ձիթապտուղ
  • 3 ատամ սխտոր
  • 1 միջին փունջ կանաչ սոխ։


Շերտավոր խմորով մսով կարկանդակ․

Հավի կրծքամիսը կտրտել և լցնել բլենդերի մեջ, անմիջապես ավելացնել մշկընկույզ, աղ և պղպեղ: Մանրացնել, ապա ձվերը  հարել, լցնել զանգվածի մեջ, ավելացնել մածուն և ալյուր: Ամեն ինչ լավ խառնել, մինչև  համասեռ դառնալը:

Թավան դնել գազօջախին, յուղապատել և նրբաբլիթներ թխել՝  7–8  հատ: Տապակել դրանք երկու կողմերից: Այնուհետև պատրաստել միջուկը, մինչը դրանք կսառչեն: Վարունգն անցկացնել քերիչով և քամել հեղուկը: Նույն կերպ՝  ձիթապտուղը և հալվող պանիրը:


Միջուկը գրեթե պատրաստ է, մնում է միայն մայոնեզ, կանաչեղեն և սխտոր ավելացնել: Երբ ամեն ինչ պատրաստ է, հավաքեք տորթը: Բոլոր նրբաբլիթների վրա տարածել միջուկը, որպեսզի հավասար լինի: Դնել իրար վրա: Զարդարել տորթը քերած պանրով: Տեղադրել սառնարանում մոտ մեկ ժամով: Պատրա՛ստ է:

Մատուցելուց առաջ կտրտեք, որ ստիպված չլինեք դա անել սեղանի մոտ: Այն կարելի է ավելի փափուկ դարձնել`մայոնեզը թթվասերով փոխարինելով: Անպայման վերահսկեք պղպեղի, աղի և այլ համեմունքների քանակը:

Շերտավոր խմորով մսով կարկանդակն արդեն պատրաստ է, մաղթում ենք բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Հավի կրծքամսով տորթ- աղցանի հիանալի բաղադրատոմս, որի համից կշտանալը պարզապես անհնարին կլինի появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->