>

Լուսավոր Հայաստան կուսակցության ու խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը  հայտարարություն է տարածել Արցախում ռազմական-ռազմավարական

դիրքերի փոփոխության արդյունքում Սյունիքում առաջացած անվտանգային մարտահրավերների կապակցությամբ եւ առաջարկել Ռուսաստանի հետ պաշտպանական բնույթի պայմանագրերը միավորել մեկ անվտանգային պայմանագրում եւ բանակցություններ սկսել Սյունիքում ռուսական ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը

Նա նշում է, որ նոր պայմանագիրը կարող է պատմական պոտենցիալ ունենալ, եւ ԼՀԿ-ն սկսում է դրա ուղղությամբ աշխատանքը:




Զարմանալի է, որ Էդմոն Մարուքյանն առաջարկում է ռուսական ռազմաբազա հիմնել միայն Սյունիքում:

Իսկ ինչո՞ւ ոչ նաեւ Գեղարքունիքում, Տավուշում, Վայքում, Արարատի մարզում:

Խնդիրն այն է, որ եթե Էդմոն Մարուքյանը ճիշտ է գնահատել ոչ միայն հայ-ռուսական 200-ամյա բարեկամության մեխանիկան, այլեւ սեպտեմբերի 27-ից, իրականում 2015-ից սկիզբ առած ռուսական «նոր» քաղաքականությունը Հայաստանի հանդեպ,


որի փուլերից մեկը պատերազմն էր ու եռակողմ հայտարարությունը, ապա պետք է նման ընդլայնված առաջարկ աներ: Ընդհանրապես, պետք էր առաջարկել հետ բերել 7-րդ բանակը:

Բանն այն է, որ Պուտինի ու Լավրովի՝ համակեցության եւ հաղորդակցությունների բացման վերաբերյալ հայտարարությունները ներառում են նաեւ այդ շրջանները (խորհրդային տարիներին ծայրամասերում պատահական տեղերով ճանապարհներ չէին կառուցում), որոնցով պետք է անցնեն միջանցքները:


Իսկ ընդհանրապես, Հայաստանի տարածքի նախատեսվող մասնատումը մի քանի պրոտեկտորատների հրատապ են դարձնում 7-րդ բանակի մուտքը:

Այս առումով, Էդմոն Մարուքյանի առաջարկը թերի է, եւ պետք է շտապ լրացնել:

Թեեւ, այս տեսքով էլ նա տվեց-անցավ թե իշխանությանը, թե 17-ի ձեւաչափին:

Ընդ որում, ներքաղաքական ամլության մեջ այս ինքնաբուխ առաջարկը նոր հեռանկարներ է բացում անկախ պետականության զարգացման ու ապագայի համար:

Сообщение Էդմոն Մարուքյանը տվեց-անցավ բոլորին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->