>

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկարներ է հրապարակել է գրել.

Ինչ-որ մեկը կբացատրի՞ թե սա ինչ թիվ է։

Հ.Գ. Հարցը, բնականաբար, հռետորական է. պատասխան չեմ ակնկալում… #4750:




Քոչարյանի զոհերը

Նրա ներկայացված լուսանկարներում տարբեր ամսաթվերի արված գրառումներ կամ հոդվածներ են, որոնցում հստակ նշվել է 4750 թիվը:




Եվ այսպես օրինակ, այդ թիվը վերջին շրջանում առաջինը նշեց Միքայել Մինասյանը, ով հայտարարեց, որ պատերազմում մեր երկրի իրական զոհերի թիվը 4750 է:

Երեկ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կիսվել է Իմ քայլը հիմնադրամի գրառումով, որում նշված է, որ 4750 երեխաների համար կազմակերպվում են ամանորյա միջոցառումներ:


Գնանք ետ ամսաթվերով:

2019 թվականի հունիս ամսին հետաքրքիր զուգադիպություն է եղել նաև 168 ժամի հրապարակման մեջ:

Հունիսի 17-ի նյութում մասնավորապես հայտնում է, որ 1 ամսում ՀՀ-ում աշխատատեղերը կրճատվել են 4750-ով:


Այսպիսի մի զուգադիպություն էլ նկատենք նաև այս թվականի օգոստոսի 20-ին արված հրապարակման մեջ:

Այնտեղ նշված է, որ ՀՀ կառավարությունը օգնություն կտրամադրի Հալեպի հայ կարիքավոր ընտանիքներին:

Գուշակեք, թե քանի՞ ընտանիքի մասին է գնում խոսքը: Այո՛: 4750:

Ի՛նչ եք կարծում դուք, միթե այս թիվը պատահականորեն է հայտնվում այսքան տեղերում: Գրե՛ք ձեր կարծիքը մեկնաբանություններում:

Сообщение 4750… Ինչ-որ մեկը կբացատրի՞ թե սա ինչ թիվ է появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->