>

medialab.am-ը գրում է․

Արցախյան պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող 26-ամյա Գևորգ Ավագյանի ջանքերը՝ ուղղված իրեն բաժին հասած նամակի հեղինակին գտնելուն, հաջողվել է։




Քոչարյանի զոհերը

Գևորգ Ավագյանը «Մեդիալաբին» ուրախությամբ պատմում է, որ չնայած արդեն հույս չուներ գտնելու, բայց նամակի հեղինակը արձագանքեց․ «Արդեն հույս չունեի, բայց գտնվեց։ Հիմա շփվում ենք, երկու օր առաջ նաև հանդիպեցինք։ Ամեն ինչ լավ է հիմա, Աստված առաջ»։




Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ շատ աղջիկներ առաջնագծում զինվորներին ոգևորելու և դրական տրամադրություն փոխանցելու համար նամակներ էին ուղարկում սահման։


Գևորգ Ավագյանը պատերազմի ավարտից հետո որոշել էր փնտրել իրեն բաժին հասած նամակի հեղինակին, որը խոստացել էր իր «սիրտը նվիրել զինվորին»։


Ավագյանը սկզբում նամակը հրապարակել էր Ֆեյսբուքի իր էջում, սակայն՝ անարդյունք, բայց Ավագյանը տեղի չէր տվել ու ավելի ուշ դիմել էր «Մեդիալաբին»՝ հույս ունենալով գտնել։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Сообщение Նամակ գրած աղջիկն արձագանքեց․․․ «Արդեն հույս չունեի, բայց գտնվեց»․․․ մեր հերոսը գտել է նամակն ուղարկած աղջկան․ «Մեդիալաբ» появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->