>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն

այսօր կառավարության նիստում անդրադարձավ Սյունիքի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքներին` չբացառելով, որ կարող են լինել ցավոտ լուծումներ։




Քոչարյանի զոհերը

«Սյունիքի սահմաններում այսօր տեղի են ունենում տեղորոշման աշխատանքներ, և այդ աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու որոշակի բարդություններ։




Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա և այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի ու ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից»,– ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ Սյունքիում կա երկու բնակավայր, որոնց հետ կապված կարող են որոշակի հարցեր առաջանալ։ Խոսքը, ըստ նրա, Որոտան և Շուռնուխ գյուղերի մասին է։



Փաշինյանը շեշտեց, որ սահմանի հետ կապված այս համայնքներում կարող են որոշակի ցավոտ իրավիճակներ առաջանալ։

«Բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»,–ասաց նա։

աղբյուր

Сообщение Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->