>

Հաղորդավար ամուսիններ Աստղիկն ու Նարբեն շուտով նորից ծնողներ կդառնան․ մոտ 4 տարվա ընդմիջումից  հետո նրանց ընտանիքում կրկին համալրում է սպասվում: Երկրորդ բալիկի ծնվելու լուրը Պողոսյանների ընտանիքում առավել քան սպասված էր: BlogNews.am-ը զրուցել է Աստղիկի հետ, պարզել երեխայի սեռը, նաև, թե հաղորդավարուհին ինչպես է տանում հղիության ընթացքը: 

«Երկրորդ բալիկը մեր ընտանիքում սպասված էր: Նարբեի երազանքը կամաց-կամաց իրականություն է դառնում, որովհետև նրա՝ մեծ ընտանիք ունենալու ցանկությունը սարերի հետևում չէ: Մոնթեն էլ շատ ուրախ է ու անհամբեր սպասում է երեխայի լույս աշխարհ գալուն»:




Քոչարյանի զոհերը

Աստղիկը հղիության 4-րդ ամսում է, ասում է՝ ի տարբերություն առաջինի՝ այս անգամ ավելի հանգիստ է ու վայելում է կրկին մայրանալու բերկրանքը. «Առաջին հղիության ժամանակ շատ վախեր ունեի՝ ի՞նչ է լինելու, ինչպե՞ս է լինելու հանդիպումը փոքրիկի հետ, արդյո՞ք կկարողանամ այդ պատասխանատվությունը ստանձնել: Հիմա ավելի ինքնավստահ եմ ու անհամբեր սպասում եմ այդ օրվան»:





29598279_1600463583362878_6363563493788630112_n

Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը․ աղջիկ են ունենալու. «Նարբեն շատ երջանիկ է այն մտքից, որ աղջիկ ենք ունենալու: Նա ամեն օր պատկերացնում է՝ ինչպես է շփվելու դստեր հետ, ինչպե՞ս է խնամելու նրան»:


Նարբեն ու Աստղիկն անգամ երեխայի անունն են ընտրել, բայց առայժմ նախընտրում են գաղտնի պահել. «Շատ հայկական, հազվագյուտ անուն է, բայց այս պահին չենք ուզում ասել: Երեխայի ծնվելուց հետո բոլորը կիմանան»:

Հղիությունը չի խանգարում, որ Աստղիկը շարունակի աշխատել. «Առօրյաս ամբողջությամբ անցնում է աշխատանքային մթնոլորտում: Թեթև եմ տանում հղիության ընթացքը: Հղիներին բնորոշ արտառոց ցանկություններ ևս չունեմ, ուտելու տեսանկյունից առհասարակ պահանջկոտ չեմ»:



Աստղիկի խոսքով՝ Նարբեի հոգատարությունն այս ընթացքում ավելացել է. «Ամուսինս միշտ է հոգատար եղել իմ նկատմամբ, բայց հիմա գերհոգատար է դարձել: Ես կարծես երես առած աղջիկ լինեմ: Շատ հաճելի ժամանակաշրջան է, պարզապես վայելում եմ այս ամիսները»:

41822518_590641604684800_7507210634174398464_n22519174_1441234025952502_858068180472103882_n

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->