>

Մեր երկրում հիմնականում բոլորն են ձմռան համար մեծ քանակությամբ կարտոֆիլ ու բազուկ գնում։ Հատկապես կարտոֆիլն անպակաս է մեր տնից, այն նույնիսկ երկրորդ հաց ենք համարում։ 

Եթե ապրում եք բնակարանում, հավանաբար բախվում եք կարևոր մի խնդրի հետ․ որտեղ պահել կարտոֆիլը, որ այն չփչանա մինչ գարուն։ 




Քոչարյանի զոհերը

Դրա համար առաջարկում ենք հիանալի հնարք։




Սկզբում պետք է լավ չորացնել կարտոֆիլը, բայց չլվանալ այն։ Շատ կարևոր է առանձացնել և հանել վաղահաս սորտի կարտոֆիլը, որը սկսում է փչանալ շատ արագ։ Այն օգտագործեք առաջին հերթին։


Ահա 2 գաղտնիք՝ կարտոֆիլը պահելու համար․

  • կարտոֆիլի հետ բազուկ դրեք։ Այն կլանում է ավելորդ խոնավությունը՝ թույլ չտալով, որ կարտոֆիլը փչանա։

  • Մի քանի հաբ ակտիվացված ածուխ դրեք կարտոֆիլի արկղի մեջ՝ դրանք պարբերաբար փոխարինելով նորով։


Այս դեպքում ձեզ կարող են օգնել նաև անանուխի չոր ճյուղերը։

Բացի այդ, կարտոֆիլը կարող եք լցնել պլաստիկե դույլի մեջ և պահել լվացարանի տակի դարակում, սակայն չմոռանաք դույլի վրա անցքեր անել։ Կարտոֆիլը չի նեխի և չի կանաչի մինչ գարուն։ 

աղբյուր

Сообщение Ինչպես եմ կարտոֆիլն ու բազուկը պահում ողջ ձմեռ․ հնարք, որ շատերին է անհրաժեշտ, հատկապես եթե բնակարանում եք ապրում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->