>

Հայրդ պետք է որ քեզ որոշ խորհուրդներ արդեն տված լինի։ Ինչևէ, այն դեպքում, եթե նա բավարար չափով կողքիդ չի եղել ու հասցրել սրա մասին խոսել, ստորև ներկայացնում ենք մի քանի իմաստուն խորհուրդ տղաներին:

1. Գնա այն կնոջ հետևից, ումից «վախենում ես» կամ կարծում, թե «պատրաստ չես» մոտենալ: Դու կզարմացնես ինքդ քեզ: 2. Երբեք սիրով մի զբաղվիր նրա հետ, ով դա այնքան չի ուզում, որքան դու:

3. Երբեք մի հարվածիր մեկին, մինչև որ նա ուղղակի վտանգավոր չլինի: 4. Յուրաքանչյուր գլխարկ պետք է ծառայի որևէ նպատակի: 5. Աղջկան առաջին հանդիպմանը երբեք մի հրավիրիր կինո:




Քոչարյանի զոհերը

6. Սովորիր ինքնուրույն սափրվել՝ ավանդական ձևով: 7. Ոչինչ ավելի զիլ չի դարձնի քեզ, քան կոկիկ, անթերի կարված կոստյումը: 8. Առաջին անգամ սափրվելիս արա դա վերևից ներքև ուղղությամբ:





9. Միշտ նայիր մարդու աչքերի մեջ, երբ խոսում ես նրա հետ: 10. Գնիր պոմպ մինչև այն օգտագործելու կարիք ունենալը: 11. Մարմնամարզությունը քեզ երջանկացնում է: Վազիր, ծանրություն բարձրացրու, սպորտով զբաղվիր:

12. Ատամներդ մաքրիր մինչև փողկապ կապելը: 13. Ամեն ամիս աշխատավարձին մի փոքր մասը պետք է պահես խնայողություններիդ մեջ:

14. Ամեն շաբաթ զանգահարիր ծնողներիդ: 15. Փողկապին երբեք ամրակ մի կրիր: 16. Ձեռք սեղմելու քո ուրույն ոճն ունեցիր:

17. Գովաբանիր աղջկա կոշիկները: 18. Բաժակդ անավարտ մի թող: 19. Եթե նույնիսկ վստահ չես, ապա կեղծիր դա. այն կգա:


20. Դու կարող ես տղամարդու չափը որոշել ըստ այն բաների չափի, որոնք անհանգստացնում են նրան: 21. Ուշադիր եղիր ժեստերիդ նկատմամբ:

22. Մարդու վրա ատրճանակ պահիր միայն այն դեպքում, եթե մտադիր ես կրակել: 23. Ձեռք սեղմելու համար միշտ կանգնիր: 24. Երբեք պարտքով մի տուր մի բան, որը չես կարող կորցնել:

25. Հարցրու ավելի շատ, քան պատասխանիր: Բոլորն էլ սիրում են իրենց մասին խոսել: 26. Գրասենյակում փոխվելու հագուստ ունեցիր:



27. Բարձրորակ գործիքներ գնիր, որպեսզի դրանք կյանքում միայն մեկ անգամ գնելու կարիք լինի: 28. Տղամարդկությունը միայն քո մասին հոգ տանելը չէ, այլ նաև մյուսների մասին: 29. Այնպիսի որոշումներ կայացրու, որոնք լավ պատմություն կդառնան:

30. Երբ քայլում ես, ուղիղ նայիր և ոչ թե ոտքերիդ: 31. Ոչ թե լավ տղաներն են վերջինը ավարտում, այլ ձանձրալի տղաները: 32. Գտիր կիրքդ, ինչն է քեզ ոգեշնչում, ու հասկացիր, թե ինչպես կարող ես վճարել դրա համար:

33. Թույլ մի տուր՝ փոքր գլուխը մտածի մեծ գլխի փոխարեն: 34. Անկախ պաշտոնից ու կյանքում մարդու զբաղեցրած դիրքից՝ բոլորն արժանի են հարգանքի: 35. Ամենակարևոր բանը, որ կարող ես սովորել, անձնական պատասխանատվությունն է: Վատ բաներ միշտ էլ պատահում են. քո խնդիրն է դրանք հաղթահարելը:

36. Հիշիր՝ բարկությունը պարտություն է: 37. Արա այն, ինչ պետք է արվի առանց դժգոհելու: Այն չի օգնի ամեն ինչ ավելի արագ վերջացնելուն: 38. Երբեք մի դադարիր սովորել:

39. Հասարակության մեջ միշտ դուրս արի այնպես, կարծես պետք է հանդիպես քո կյանքի սիրուն: 40. Մի փոխիր ինքդ քեզ միայն նրա համար, որ ինչ-որ մեկին ուրախացնես, եթե այդ մարդը դու չես։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->